Vahan Teryan
Կապույտ ծածկոցն իջավ ցած
Կապույտ ծածկոցն իջավ ցած,
Մեղմ ու անուշ իրիկո՛ւն,
Վառիր լույսըդ, վաղ անցած,
Լուսե ցնորք, իմ հոգում։
Ամայացած իմ սրտում,
Մենության մեջ իմ սև տան,
Փռիր քնքուշ ու տրտում
Ժպիտը քո խնդության։
Թույլ տուր նորից սիրելու
Առօրյական աշխարհում,
Արշալույսը քո հեռու,
Հայտնությունըդ հմայուն։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Spartacus - Adagio
Worker Next to the Well
Play Online