Vahan Teryan

Հոգնածություն

Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
Երազել գալիք օրերի համար։

Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին.
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
Մատնված մութին և մառախուղին։

Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
Հոգնած ու բեկված ննջել է ուզում.
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
Մի՛ տանջեք նորից հանգչել է ուզում...


Be the first who will comment on this
Yatuk Music
Come
David Balasanyan

Come

Egyptian masks
Egyptian masks
Play Online