Vahan Teryan

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր...
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց...

1905
Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Saddling up
Saddling up
Play Online