Vahan Teryan
Դու անուն չունես, քեզ ինչպես կանչեմ
Դու անուն չունես, քեզ ինչպես կանչեմ,
Եվ ուղի չըկա երկիրըդ գալու.
Տխուր երգերըս որքան էլ հնչեն,
Որքան էլ հնչեն, քեզ չեն հասնելու։
Ոչ հըմայական աղոթքներ և ոչ
Նվագներ գիտեմ, որ սիրտըդ դյութեմ,
Հլու է կամքիդ իմ սիրտը դողդոջ,
Իմ սիրտը բաց է քո նիզակի դեմ։
Փռված եմ ահա քո գեղեցկության,
Քո անքննելի կարողության դեմ.
Լուսավորի՛ր սև համրությունն իմ տան.
Ամբողջ աշխարհը քո ցոլքն է արդեն։
Հայտնվի՛ր անհուն փայլով ու փառքով,
Ժպիտըդ փռիր իմ երկրի մթնում.
Տանջի՛ր ինձ վերջին քաղցր տանջանքով,
Քեզ գո՛վք, քեզ օրհնե՛նք, քեզ փա՛ռք անհատնում…
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Alexander Spendiaryan
Enzeli
On the Beach
Play Online