Vahan Teryan
14 տող (Արդյոք նորից երազնե՞րն են թափառում...)
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոգիս մեղմ հուզում.
Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պես հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Mansuryan
Old day's song
Dec 27 1965
Play Online