Sipil

Տիկին Տյուսաբ իր սրահին մեջ

Մատաղ հասակիս ոսկեծաղիկ երազը եղած է տիկին Տյուսաբ: Իր համբավը,ղելացի,ուսյալ,գրագետ գրագետ կնոջ ճշմարիտ համբավը եռանդոտ պատկերներով կը լցներ երևակայությունս, և սակայն արդար երկչոտության մը չէին համարձակեր իրեն մոտենալ, սպասելով միշտ քիչ մը արժանի ըլլալու իրեն, և այդ բաղձանքիս չհասած մեկնեցա Պոլսեն:

Պիլեճիք էի,երբ իր առաջին երկը, Մայտան հրապարակվեցավ,և՝ անոր ընթերցումեն հմաայլված՝ հոդված մը նվիրեցի իրեն ճերիտեի Շարգիեի մեջ:

Ես սիրսծ եմ միշտ ռոմանտիքբգրականույուն,և, ինչ որ կ՚ուզեն ըսեն,կը մտածեմ թե կանանց մեծ մասին համար, գոնե իմ ճանչցածներւս,ռոմանտիքության մեջ է իրականությունը: Իրականության նորույթին սիրուն,մարդ չի կրնար իր նկարագին ու գրիչը խաթարել,և տիկին Տյուսաբ,որ մոր իգական սեռի մեջ բացառիկ դեմք մըն է,որքան իր տաղանդով, նունքան իռ կյանքով, զոր իր կենսագրությունը գրելու առթիվ ուսումնասիրած եմ, իր ոչ նոր գրականությամբ շատ ավելի իրական եզած է, քան անոնք որ բնապաշտ երեվալու ճիգերով ճշմարտությունը կը խեղաթյուրեն։

Տիկին Տյուսամբ, իդեալ կին մը, իդեալին հետապնդած է միշտ, ինք իր պատկերը որոշելով ամեն կողմ․պարտաճանաչ, ճշմարտապես ընկերասեր կինը, անձնվեր, գորովալից մայրը, արժանապատվության ախոյան ամուսինը և իր համայնքին մտավորական օգտին համար տքնող դրագիտոհին հանցանքը ի՞րն է, եթե այդ դեմքերը չեն վխտար մեր մեջ: Իր գրականուտյունը իմ սրտիս ու մտքիս խոսող գրականուտյունը եղած է, և տարորինակ չէ որ, կարգ մը խնդիրներու մեջ, իրեն տարակարծիք ըլլալով հանդերձ, միշտ հիացւմ մը ունենայի իր արժանիքին համար, երկար տարիներ սնուցանելով սրտիս մեջ զինքը ճանաչելու բաղձանք մը, և միշտ հեռու նկատելով զայն իրականացնելու հույսը:

1899-ին վերջերն էր, իր սուգի և տրտմության տրտմության տարիներու մեջ էր, երբ կաշխատակիցեի արևելֆին, իր կիսադեմքը գծեցի քողին ետևեն, առանց մտքես ամցընելու որ կրնար իր ձեռքը հսասնիլ, որովհետև կըսսեին թե իր վաղամեռիկ աղջկան մահեն վերջը, երբեք թերթ մը չէր կարդար: Բարեկամ մը գայն ցույց տվեր էր իրեն, և բարեկամուհին մը բերավ ինծի տեսակցության մը հրավերը:

Կիրակի օր մըն էր, երբեք չպիտի մոռանամ: Ծաղիկ հասակի բոլոր ավյուսն վերածնած կզգայի իմ մեջս, և մանկության երկչոտություններով կը բաբախեր սիրտս, երբ զարկի իր տան դուռը:Առանձին էի, կը հուսայի առանձին գտնել զինքը: Շատ խոսքեր ունեի իրեն, ինչպես հին մտերիմ մը, որ տարիներով օրորած էր սիրտս իր տաքուկ զգացումներով և անուշ, շատ անուշ պատկերներով:

Հուզված ելա սանդուխեն վեր, ու նախասենյակե մը մեջ բազմությամբ լեցուն, ուրկե բացակաէր տան տիրուհին: Տյուսար փաշան ընդունեց գիս, և ծանոթացնել տվավ այցելությունս տիկինին:

Հազիվ ներկայացման ձևակերպությունները ավարտեր էին, երբ տիկին Տյուսար ներս մտավ սրահեն, և իր առջին ժպիտով բոլոր երկչռտությունս փարատեց: Սևեր հագած էր, գլուծը սև ժանյակով քողարկված որուն տակեն գորշ մազեր կր խորհրդի աղվոր ճակատը կը շրջանակեին կիսովի: Դեմքին անայլայլ տժգնության վրա տրտմությունը հոգնած բան մը կը դներ, իր ձայնը դաշն, երկար հագներգութենե մը ետքը՝ բեկած շեշտով կը հասներ կարծես:

Խոսակցությունըսկսավ ֆրանսերեն: Բոլոր հյուրերը եվրոպացի էին, երիտասարդները, օրիորդներ, տիկներ, ծերունիներ, որոնց ամենուն սիուն խոսք մը, սրամիտ բառ մը, սրամիտ բառ մը ըսելու ժամանակ կը գտներ, սքանչելի ֆրանսերենով մը, մինչ իմ քովս նստած, հետս անցայալ հիշատակներու վռա կը խոսեր հայերեն, ու քանի կը խոսեր, կը կերպարնափոխվեր, իր աչքերուն մեջ կը վառեր հուրքը հանճարին, ձայնին ելևէջները անսոր թրթռումներով կը հնչեին ջինջ, իր շարժուձևըեռը աշխույժ, փութկոտ ու վայելուչ, զինքը կ՚երիտասարդացնեին: Ճակտի հազվագյուտ կնճիռները կը պարզվեին, ու հիմա թանձր սրահակներու մթնշաղի մեջ՝ դեռահաս կին մը կ՚երևար ինծի անդիմադրելի հրապույրներով, հեգնող շրթունքով, իր վիճարանողի անստգյուտ հատկությամբ, որ բոլոր սրահին կը սիրապետեր: Գլուխը վեր բռնած, հասակը մեծցեր էր, և դեմքը կը ճառագայթեր:

Ու հիացնումե հիացնում, զարմանքե զարմանք կ՝անցնեի, տեսնելով թե ինչպես կը հաջողեր ամբողջ հյուրերը գոհացնել, բոլոր բազմությունը զբաղեցնել, երբ իրապես ինձմով կ՝զբաղվեր:

Ու նյութե նյութ կը թռչկոտեր շնորհալի ոստումներով մինչև եկավ հասավ իր հոգին գրավող բուն նյութին, ու խոսելով իր վաղամեռիկ աղջկան վրա, սկսավ բացատրել ինծի թե կը սիրեր առանձին ապրիլ իր հիշատակներուն հետ, թև տանը մեջ իր տւրինին նվիրվատ տաճար մը ուներ, ուր կերթար աղոթելու անոր պատկերին առջև, ժամերով, օրերով անդադար:Եվ այս նյութի հետ կը փօխվեին նորեն իր աչքերուն,այտերուն, ձայնի արտահայտությունը, այլապես գեղեցիկ, սրտի մորմոքներու ցոլացումով գեղեցիկ, առանց հպտանքի, առանց ձևակերպության:

Որքան կը զմայլելի իր վրա, այնպես պառզ, բնական տեսնելով դինքը իր ներշնչումներով մեջ, և այնքան ալ ազնիվ:

Այդ տաղանդավոր կինը, առանց արջուղարդի արվեստակության, գիտեր գերազանցորեն վայելուչ ըլլալ, իր հոգին ու մտքին ուժով միայն: Իր ռոմանթիք գաղափարներովը որքան վեր կը գտնեի զինքը փարիզյան իրապաշտ վեպերուն ծաղկազարդ հերոսուհիններեն, որոնք իրենց զգեստներու հետ կը մերկանան իրենց հրապույներեն: Եվ իր ձայնը լսելով, զինքը դիտելով, կը խորհեի, թե այդ անզուգական կինը ինչ պիտի ըլլար իր ընտանիքին կյանքին, իր մայրական սիրույն մեջ:

Հիմակ կը հասկնալի կնոջ գերին, կնոջ գերին, կնոջ պաշտոնին, կնոջ բարձր կողման վրա իր ըմբռնումները: Այդպես պետք է ըլլար, երբ ինք իր վրա կը դատեր ուրիշները: Իրեն համար, կյանքը՝ պարտականության, սիրո և մտային բարձրագույն հաղորդակցությանց հանդիսավոր մըն էր, ուր ապրեցավ իր գաղափարներուն, իր զգացմանց և իր վշտերուն մեջ դալարվելով, այրելով, ա՛լ ավելիազնվացավ՞

Իր միտքը հասարակ միտք չէ, ոչ ալ կյանքը հասարակ կյանք. ինքը հացի կամ փառքի համար գրող մը չէր, և իր կնոջական արժանապատվությունը պահեց, ոտքերուն տակ հարուցված վայրահաջությանց երբեք չզիջելով պատասծանել: Իր հոգին գթությամբ լեցուն իր սեռին նկատմամբ, գրեց անոր համար, խոսեցավ անոր համար, գործեց անոր համար դպրոցասեր տիկնանց գլուխը անցնելով. կնոջ տխուրբ վիճակը իր մտքի լըկանքն էր. կը տառապեր տեսնելով աղքատ կինը, լքյալ կինը,նխաբված կինը, ինկած կինը: Հոդիի և մարմնի բոլոր հանցանքները անոր՝ կը տանքէին զինքը իր բարոյական բարձրության մեջ, ուր չինն կրնար հասնիլ մոլության տվայտանքները:

Կը հիշեմ հոպս անգլացի իմաստասներին սա տեսակ մեկ գաղափարը, թե «Գթությունը մեր անձին նկատմամբ ազետքի մը վախն է ուրիշներու դժբախտությունենեն առջև եկած»: Թերևս ճշմարտություն մը ըլլա ասիկա, և այս պատճառավ է, որ գերազանցապես սքանչելի կը գտնեմ տիկին Տյուսարը իր անշահախնդիր կարեկցության մեջ:

Միակ զգացում մը, միակ հրայրք մը, միակ վիշտ մը կրցավ հաղթել այդ հզոր զգացման. մայրությունը: Իր մեջ, մայրը կնոջմե և գրագետե ավելի զորավոր եղավ: Սիրել իր աղջիկը ամեն բանե վեր, զոհեց անոր, ինչ որ ուներ ի մեջ բարձր ու գեղեցիկ, և երբ ամեն բան ամփոփեց անոր վրա, իր հոգիին բոլոր ազնվությունները, իր արվեստին բոլոր դյութությունը, իր մտքինբոլոր գեղեցկությունը և իր սիրույն բոլոր հրաշալիքը, մահը եկավ իր գիրկն առավ տարավ իր Տորինը, և Տորինն ալ իր հետ տարավ ամեն, ինչ որ տված էր իրեն:

Իր տպյալ և անտիպ երկերուն մեջ ի՜նչ հուզյալ շեշտերով, ի՜նչ գորովոտ երանությամբ կը խոսի հեք մայրը այդ մեծ սիրույն վրա: Ի՜նչ սրտառուշ գուրգուրանքով, ի՜նչ ամճառ պաշտումով մը կը պարուրե իր աղջիկը այդ ջերմիկ աղապատանքին մեջ: Արտահայտելուհամար բոլոր բանաստեղծությունը իր գորովին, ֆրանսերեն ձեռագրեն կը թարգմանեմ հետագա տողերը, և նույնությամբ կը դնեմ նաև օրոր մը, որուն, ինչպես ինքը կ՝ըսե, եղանբակ մը հորինած կ՝երգեր եղեր աղջկանը օրորոցին քով, և զզոր երգեց մինչև մահ, ավա՜ղ, անոր նվիրած տաճարին մեջ իր խարտյաշ Տորին հավիտենական քունը օրորելու համար:

ՏԻԿԻՆ ՏՅՈՒՍԱԲԻ ՕՐԱԳՐԵՆ

«Տորինս այսօր իր տասերկուերորդ ամսը թևակոլսեց; Առաջիկա ամսուն տարւ մըպիտի ըլլա: Ո՛վ սիրտս, քո մեջդ հորդող սիրո օվկիանոսեն քանին մը շիթ կաթեսուր: Սիրո ամեն ձայն աստվածային, և ինչ որ աստվածայօին է, հավիտենական է: Խոսև՛, ուրեմն, ո՛վ սիրտս, վասնզի քու ձայնդ չի մեռնիր: Դուն, Տորին, որ երկնածիծաղ կը ժպտիս ինծի, որ կը կարկառես աղվոր թաթիկդ զիս քեզի քաշելու համար, դուն մանկիկ, երբ խելլահաս ըլլաս, կարդա՝ այս տողերը մտաամփոփումը, և պահե զանոնք գրոշմելով մաքուր հոգվույդ խորը: Իցի՛վ, թե Աստված օրհներ քեզ խանձարուրիդ մեջ, և մեծնայիր դաշտերու ծաղկին նման, չքնաղ և բուրումնավետ հավիտենականին շունչին տակ»:

Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria

Sunset over Yalta
Sunset over Yalta
Play Online