Sipan Shiraz

Միամտություն կամ վերադարձ յոթ օրվա համար

Կվերադառնամ ինքս ինձ մի օր
Եվ ինձ չեմ գտնի, և կշփոթվեմ,
Գոցե փոխակերպ - խեղճ խուղն եմ իմ հոր,
Գուցե պառաված լքյալի մի շեմ;

Եվ գուցե մի նոր, մի խ՜որ վախճանի
Կրկնություն դառնա վերադարձը այս -
Զուր իրար պիտի այս բախտը խառնի
Խաչ և օրորոց, օգուտ և վնաս:
Եվ կրկին, այսպես խառնելով իրար,
Տաղտուկ օրերը իրար հաջորդում՝
Նեխում են, փտում, և չկա հնար
Մաղձ - գարշահոտը խեղդել կոկորդում;
Եվ այսպես, մի օր ես այն կդառնամ,
Ինչ կայի, ինչ կար նախորդ կտակում.
Որպես հուշ մի տաք՝ կվերադառնամ
Եվ ինձ կգտնեմ ԴԱՏԱՐԿ ԱՆՕԴՈՒՄ:
Զուր է անհոգի կյանքն այս կատակում
Եվ փորձաքարեր շպրտում վրաս.
Վերադարձն իմ այս ցավ է կուտակում.
ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆ ԻՄ ԱՅՍ:
Կվերադառնամ; ԱՄԵՆ ՎԵՐԱԴԱՐՁ
ԿՐԿԻՆ ԿՈՐՈՒՍՏ Է գտած ավարի,
Ես դեռ հիշում եմ - փողոցներում թաց
Փախուստը նկուն իմ ողնաշարի:
Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby for Mum
Elen Yolchyan

Lullaby for Mum

The forsaken
The forsaken
Play Online

Support us! Buy our art based products from online shop