Sayat Nova

Շատ սիրուն իս Շախաթայի

Էս դիվանին խիստ լավն է, օվ օր սովրի օղորմի ասի։
Հիմի գուզիմ թե հայեվար ասիմ։ Ամեն աստուձ,
յիս՝ մըղդըսու վուրթի Արութինս,
պըստուց ինչրու յառսուն տար՛ին գլուխ դրի ամենան խաղին,
ամա սուրբ Կարապիտի կարողութենով սովրեցա քամանչեն ու չոնգուրն ու թամբուրեն։

Շատ սիրուն իս, Շախաթայի, ասողին՛ խար չիս անի.
Անջաղ գըցիս էշխի մեչը, յիդ կեհաս՝ քար չիս անի։

էշխը հեստի կըրակ ունի՝ վո՚ւնց կու էրվի, վո՚ւնց կերթա.
Թեգուզ նընգիմ ծովի մեչը՝ հովնալու ճար չիս անի։

Բաս աշուղը վունց դիմանա էտ քու տըված կեծակուն,
Դու ինքնակալ թաքավուր իս՝ բեհուբազառ չիս անի։

Թե վուր սարերուն հանդիբիս, կու հալիս մումի նըման.
Թե վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս, վար չիս անի։

Իսկի բեհուբազար չունի Շախաթայի չասողը.
է՚նդու համա, Սա՚յաթ Նովա, էհտիբար չիս անի։

Be the first who will comment on this
Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams

Singulart
Singulart
Play Online