Ruben Sevak

Հայրը

«Հայր մեր, որ յերկինս...»

Աստանդական մալեհեր, ցուրտ գիշերով, բուք բորան,
Մթին փողոց մը, քարի նստարանի մը վըրան,
Իրեն խարխուլ կողին վրա ընկողմանած էր արթուն,
Երբ ապաստան փնտռեց հոն նիհար տըղա մը անտուն:

Խավարի մեջ նայվածքներեն իրա՛ր զարկին, շաչեցան...
Ծերը հեռու քաշկռտեց հիվանդ մարմինն իր անձայն.
Ճանչցե՛ր էր. բայց չի կրցավ ըսել՝ «Որդյա՛կ մոլորուն,
Զավա՛կս ես, զոր լքեցի անոթությանս օրերուն...»

Թշվառության հյուրընկալ նստարանին վրա քարի,
Կյանքի խավար գիշերով, Մարդն ու Աստվածը բարի,
Պատահաբա՛ր, կող կողի, երբոր զիրար տեսնային.

Եհովան իր լուսեղեն պըսակին մեջ, երկնային՝
Չեր ամչնար ըսելու թշվա՛ռ, անտե՛ր, խե՛ղճ Մարդուն.
«Ե՛ս ես քու հայր Արարիչդ, ամենակալ, մշտարթուն...

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphonic Panel "Armenia"
Ghazaros Saryan

Symphonic Panel "Armenia"

Mountains, 1923
Mountains, 1923
Play Online