Petros Duryan

Հայրիկն հայոց

Փութա՛, հովվապե՛տ, սիրող հար ազատ՝
Հարազատ,

Փարատի՛ սև ամպ, փայլի՛ արդ արև
Արդարև,

Փողփողի՛ն դաշտեր, ազատ առնե՛նք քայլ,
Առ նենգ գայլ

Ցըցո՛ւր ցուպդ, Հայերն կանչե՛ յ՚արոտ մի՝
Հար հոտ մի:

Ճանկեր արյունոտ կուրծ մեր թափ առինք,
Թափառի՜նք,

Եկո՛, հովվե՛ մեզ, սիրածդ, ազգասե՛ր,
Ազգ ա՛ս էր:

Դու գըթոտ նըման երկնի հայրիկին՝
Յ՚այր՝ ի կին՝

Յ՚օրոց և յ՚ալիս սփռե՛ լույս և սեր,
Լո՛ւյս եւս, է՞ր

Ցավի, չը զարթնու հըրճված յ՚այգուն յ՚այն
Յա՛յ, քուն Հայն:

Սոխակ մ՚էիր մերթ ի նոճս, ւ՚երգերդ՝
Վերքերըդ

Առած բյուրավոր՝ դեռ դու կանչեցիր,
Կա՛ն, չ՚է՛ցիր

Երգերդ միշտ մեր սիրտ, սիրո, հոգվո ձա՛յն,
Յ՚ոգվոց Հայն

Հանեց, վառեցավ ձայնեդ, իմացավ
Հիմա ցավ.

Քե՛զ խնդրե Հայն արդ, ամբոխ ամբոխ չ՚է՛,
Ամբողջ է.

Արդ ըսե՛ Հայուն, ըրե՛ ազդ անոր
Աստանոր.

Ես կարոտ եմ վառ սրտից, ձեռքերի,
Ձեր գերի

Եղբարքն ազատե՛լ, լո՛ւյս տալ ՚ի Մասիս,
Ի մաս յ՚իս

Առնել իմ նախնյաց արյուն արտսուքեն.
Արդ սուգեն

Ելնեն Հայք՝ օրհնեն սիրով հավետ իս՝
Յ՚ավետիս.

Ցանկամ որ Հայք ինձ ըսեն ա՜հ, յամայր
«Ահա՛ մայր».

Այս իմ վերջին տենչ, միշտ ճետք Հայկա կա՜ն
Հայկական:

1869

Be the first who will comment on this
Yatuk Music
Kars
Tigran Hamasyan

Kars

Armenian family
Armenian family
Play Online