Norayr Manvelyan
Լռությանը գազել
Քշում է քեզ քոչվոր քամին, քներական լռություն,
Զգացմունքների կրքաքամին, սիրերգական լռություն,
Գրամոֆոնի զիլ նվագի, գինու գավաթների,
Այրվող մոմի փափուկ լույսի, անկողնային լռություն։
Հայացքների հանդիպումի զինաթափող հնարքի,
Ու սրտատրոփ սպասումի սարսափելի լռություն։
Անձրևի տակ թափառելիս քո համբույրները խայթող,
Փողոցային շուն ինձ դարձրին, ո'վ խանդառատ լռություն։
Կամայական հատուկ պահին բացված հոգի՜դ, լո՜ւյս իմ,
Հասկացումի և հարգանքի, դու հարազատ լռություն։
Եվ թե քամին քշի գնա անապատները հեռու,
Հոգուս խորքում կխշրտա հիշողության լռություն...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Alexander Spendiaryan
Almast - Persian March
Transcendents. 2
Play Online