Narek Sargsyan
Խորամանկ աղվեսը
Մի անգամ քաղցած աղվեսը հանդիպում է գայլին:
-Բարև, աղվե՛ս քույրիկ:
-Բարև, գա'յլ եղբայր: Լսի՛ր, քաղցած եմ, սիրտս հավի միս է ուզում, չե՞ս կարող մի բան անել,-հարցրեց աղվեսը:
-Աղվե՛ս քույրիկ, ախր հո հավերն անտառում ման չեն գալիս, որ ես գնամ քեզ համար բռնեմ, նրանք գոյւղացիների հավաբնում են, իսկ դրանց մոտակայքում էլ միշտ շուն է լինում,-պատասխանեց գայլը:
-Լսի՛ր, գա՛յլ եղբայր, գիտես, թե ո՞րն է իմ ու քո տարբերությունը,-ծիծաղելով հարցրեց աղվեսը:
-ԵՎ ի՞նչն է,- զարմացած հայացքով աղվեսին նայելով`հարցրեց գայլը:
-Ես խելացի եմ, իսկ դու` հիմար և ապուշ:
-Է~, նեղացնում ես, աղվե՛ս քույրիկ,-դժգոհ ձայնով ասաց գայլը:
-Դե լավ, գա՛յլ եղբայր, դու իմ խոսքերը սրտիդ մոտ մի ընդունիր: Ես` հնարամիտ աղվեսս, մի հանճարեղ բան եմ մտածել, որի շնորհիվ ես ու դու հավի միս կուտենք այսօր:
-Ճի՞շտ ես ասում,-ոգևորված հարցրեց գայլը:
-Իհարկե: Դե հիմա լսիր: Դու ասում ես, որ հավաբնից հավ չենք կարող գողանալ, որովհետև շունը հսկում է: Ես մտածել եմ, թե այդ խնդիրն ինչպես կարող ենք լուծել: Սկզբում դու բացահայտ կգնաս հավաբուն, որ շունը քեզ նկատի ու սկսի հաչել, իսկ ես աննկատ հետևից կմոտենամ և կարձակեմ նրա շղթան, ինքը կվազի քո հետևից: Այդ ժամանակ ես անարգել կմտեմ հավաբուն և հավերից մեկին կգողանամ, իսկ հետո մենք կհանդիպենք այստեղ ու կըմբոշխնենք հավի միսը:
Գայլն արեց այնպես, ինչպես ասաց աղվեսը, սակայն ուժեղ շունը, հասնելով գայլին, խեղդեց վերջինիս, իսկ աղվեսն էլ, օգտվելով շան բացակայությունից, մտավ հավաբուն, մի հավ գողացավ ու վերադառնալով անտառ` ինքն իրեն ասաց,<<Է~, գայլ եղբայր, որ ասում էի հիմար ես, չէիր հավատում ինձ...>>:
David Balasanyan
Swinging Bach