Nar-Dos

Սիրո կայծ

Ինչո՞ւ միշտ սիրտս պատած է մռայլով,
Եվ թեպետ առողջ, բայց մաշվում եմ ես.
Ինչո՞ւ ծնողացս խնդիրք, գութ, գորով
Արհամարհելով անում եմ անտես։

Ինչո՞ւ ամենին մոռացած իսպառ՝
Ես կամենում եմ մենակ մնալ միշտ.
Ինչո՞ւ ինձ համար ոչ մի օր պայծառ,
Կարծես, չէ փայլում. ինձ տիրում է վիշտ։

Ինչո՞ւ ինձ համար աշխարհիս միջին,
Կարծես գոյություն չունի ոչինչ բան,
Բացի մեկից... Ո՛հ, մի՞թե արարչին
Անգամ տվել եմ ես մոռացության...

Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ