Maro Margaryan
Երգ Երևանին
ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ
Այս երկրի հոգնած, քարակոփ հողի
Ամեն փշուրը
Անառիկ բերդի մի սյուն է եղել.
Այս երկրի շիկնած լեռները ճեղքող
Մի կաթիլ ջուրը
Մի անտառապատ դաշտ է հեղեղել:
Այստեղ ամեն մի քար ու թփի տակ
Կա ընկած մի թագ,
Այստեղ ամեն մի աննշան բլուր
Պահում է ընկած արքայի մի սուր.
Ամեն խաչքարի մամռոտ կողերին
Պատմություններ կան
Ծվարած լռին -
Թե մոխիրներից` քանի բյուր անգամ
Ելել են խորհող գմբեթներ քարե,
Թե հայ բնավեր շինականը ծեր
Ինչպես է արնոտ
Հողը հարդարել,
Ինչպես է այրված անապատներում
Այգիներ չինել դրախտավայել,
Կերտել, կառուցել,
Ու դեռ չավարտած
Ավերման ահով աշխարհին նայել.
Արյամբ է գրված պատմությունը մեր,
Անունները մեր՝ զոհերի ցուցակ,
Եվ դու, միայն դու, պայծառ Հոկտեմբեր,
Վերջակետ դրիր այդ ցուցակի տակ.
Որքան անուշ բուրմունք ու համ,
Որքան հյութեր արևաքամ,
Բերք ու բարիք ու բարեկամ
Չոր թվացող այս հողի մեջ:
Որքան ներկեր ու նրբերանգ
Ծիլ ու ծաղիկ ոսկեբերան
Գույներ շքեղ ու հուրհրան
Սև թվացող այս հողի մեջ.
Որքան շշուկ խորհրդավոր,
Որքան մրմունջ անուշ անդորր,
Որքան աղմուկ անդընդախոր
Լուռ թվացող այս հողի մեջ.
Սիրտս նման է սև հողին
Սիրտս նման է չոր հողին
Սիրտս նման է լուռ հողին.
Փ Շ Ա Տ Ե Ն Ի
Փշատենի, համեստ ու պարզ փշատենի,
Պտուղների խտությունից ճյուղերը կախ
Փշատենի,
Սիրագորով ու սրտաշարժ փշատենի
Դեղին ոսկի հատիկներով արծաթաշաղ
Գիրկս առնեմ ես քո դալար ճյուղերն արծաթ
Ու պտույտ գամ բոլոր կողմերը` աշխարհի
Երկրներում բազմալեզու ու բազմամարդ
Նվիրեմ քեզ ամեն հողի, ամեն քարի,
Որ տեսնես դու ամեն երկիր,
Ծաղկես ամեն երկնքի տակ
Ու ցույց տաս մի փոքրիկ պատկեր
Իմ աշխարհից շռայլ
Թե ինչպես են ծաղիկները
Քարերի մեջ կոկոն բանում,
Թե ինչպես է փոքրիկ ճյուղը
Պտուղների մեծ բեռ տանում,
Թե ինչպես է անափ սիրուց
Լցվում կյանքն ու հարստանում,
Թե ինչպես է բուրում հողը
Իմ հեռավոր Հայաստանում.
Փշատենի, համեստ
Ու պարզ փշատենի
Պտուղների խտությունից ճյուղերը կախ
Փշատենի,
Սիրագորով ու սրտաշարժ փշատենի,
Դեղին ոսկի հատիկներով արծաթաշաղ
Ու տաք բույրով, այնպես բույրով փշատենի,
Որի խաղաղ ծփանքները տալու համար
Ոչ մի լեզու,
Ոչ մի բարբառ բառեր չունի:
ԵՐԳ ԵՐԵՎԱՆԻՆ
1
Դու իմ սրտի, դու իմ հոգու,
Իմ կարոտի մայրաքաղաք,
Արարատյան կրակի մեջ
Սառն ակունքով նստած խաղաղ
Սիրում եմ քո տաք շենքերի
Ճակատները արևավարս
Ժեռ քարերին ժանյակ անող
Քարտաշներիդ հանճարը
պարզ Քո կառուցման փոշին արդար, Ու սրտագին աղմուկը քո. Փողոցներդ լայն ու հարթած Ու հողմահար քո երեկոն: Սիրում եմ քո մրգաթաթախ Մանուկներին ցրված այգում, Աղբյուրներիդ արծաթը պաղ, Շողն ու ցուրտը քո ծայրագույն Քո թուխ կանանց արևահամ, Քո մայրերին սիրամորմոք, Աղջիկներին քո ոսկեծամ Ու մայրախոս մրմունջը քու Ջահելներին րո անհանգիստ, Այգին արած ընթերցարան Գիտունների դեմքերը խիստՀողագործի հետքը վրան.
Քո լուսեղեն փողոցներում
Ինստիտուտներ
տներից շատ, Գիտնականներ բազմասերունդ,Պատանիներ մտքով խիզախ:
Խառնած իրար քաղաք
Ուրիշ տեսակ աշխարհ ես դու,
Սիրատոչոր ու սրտաբուխ
Արև, այտի ու քար ևս դու
Ուր էլ լինեմ, ուր էլ գնում
Հոգուս մեջ է ձայնդ խնդուն
Ուր էլ լինեմ, ուր էլ գնամ
Հազար ձայնով կանչում ես տուն:
Ամեն երազ հույս ու խոկում
Քո անունով է շաղախված
Թող հրկիզվեմ ես քո շոգում,
Քո փոշու մեջ լինեմ թաղված.
Միայն տեսնեմ, միայն զգամ
Քո վերելքը` բազմաղաղակ
Դու իմ սրտի, դու իմ հոգու,
Իմ կարոտի մայրաքաղաք:
ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋ
2
Դու մի խաղողի տերև ես փռած
Այս մեծ, սրտաբաց քարտեզի վրա,
Արևի կեսը
ափերիդ առած Այս մեծ, սրտաբաց քարտեզի վրա: Դու հոգում պահած փշուր ես հողի, Ուրախության ջինջ արցունքով ջրած, Հատիկ ես քաղցրիկ ճաքած խաղողի Այս լայն, սրտաբաց քարտեզի վրա: Չէ, այգի ես դու մրգերով այրող, Ճյուղք ու տերևով քո կանաչ-կրակ, Արև ես, լույս ես, դու մայր ես ու Այս լայն, սրտաբաց քարտեզի վրա: Մենք սիրատոչոր պահակներն ենք քո Մեր կյանքն ու հոգին քեզ համար դրած, Որ ծաղկես դու միշտ երջանիկ երգով, Այս լայն սրտաբաց քարտեզի վրա:ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՓՈՔՐԻԿ
3
Ցայտաղբյուրներ փոքրիկ աղջիկների նման
Տաք Երևանի այրող մայթերին,
Կանգնած հրկիզող արևի դիմաց
Լեռան սառնորակ աղբյուրը ձեռին,
Երեկ էր փոշոտ մեր փողոցներում
Ջուր էին ծախում որբերը բոբիկ,
Հոգնած ու վտիտ ափերում պահած
Արցունքաշաղախ մի քանի կոպեկ:
Դուք նրանց անգին արձանն եք հիմա
Մեր երջանկության լիության դարում
Ցայտաղբյուրներ փոքրիկ աղջիկների նման,
Որ հիշեցնեք մեզ, թե մեզնից առաջ,
Թե մեզնից առաջ ինչ կար աշխարհում:
Նայում եմ շենքերին
Բազմահարկյան ու վեհ,
Կարդում եմ աֆիշը
Մարմարյոնե
Պատին -
Հիշում եմ խրճիթը
Մեր հին ու սև,
Որպես մեռնող ու ծեր
Հարազատի:
Նայում եմ` պուրակին
Այս մշտադալար,
Ձիգ սոսիների
Կատարներին վեր
Հիշում թթենին
Մեր դեղնաթառամ,
Զառամած այգին
Մեր կիսավեր
Ձեզ խաղաղ հանգիստ,
Բարի ճամփա ձեզ,
Մեր գետնափորներ,
Խրճիթներ մեր հին.
Դուք եք մեզ բերել
Հասցրել այստեղ,
Այս մարմարակերտ
Պալատներին:
ԱՐԱԶԻ ԱՓԻՆ
Հոսում է միրգը ալիքների մեջ,
Փարվել են իրար աշուն ու Արազ,
Հոսում է մրգոտ ալիքների մեջ
Երջանկությունն իմ հայրենատարազ,
Դեղձենին ծանր
ճյուղերը կախել, Լվացվել է վաղ սառնորակ ջրով, Փշատն արծաթն ու ոսկին շաղախել Ինչ-որ երգեր է խշխշում սիրով:Փոքրիկ մասրենին փշերը ցցել
Մուգ մասուրներ է շարել թևերին,
Ճաքել է նուռը ու սիրտը բացել
Դեղնած մասրենուն ժպտում է վերից:
Ամեն ինչ որդուն տված մոր նման
Իջել է վազը, փարվել է հողին,
Արևը վերջին շողերն ուղարկել
Վերջին ողկույզն է ներկում խաղողի
Հպարտ ժպտում է այգին ոսկեվարս,
Որ պտուղներն իր լցրել է հյութով
Ու չի տխրում, չի անհանգստանում,
Որ ձմեռը պաղ գալու է շուտով.
ԴԵՂՁԵՆԻ
Շիկնել ես դու, իմ դեղձենի,
Լուռ շփոթված աղջկա պես,
Ու խենթ քամին, խելառ քամին
Չգիտի ոնց` փայփայի քեզ:
Տես, ինչպես է նայում խոժոռ
Ժայռը Նորքի ձորին թիկնած,
Դու շփոթված սիրո խոսքից՝
Դու քո սրտի հրով շիկնած.
Ծով են դառնում հմայքները
Քո նուրբ ու հեզ,
Եվ օր-օրի ավելի են ավելանում,
Որովհետև դու չես տեսնում
Չես նայում քեզ,
Որովհետև դու այդ մասին
Հոգ չես տանում,
ԿՈՄԻՏԱՍԻՆ
1
Այս խաղիկներում, որ զով են ու տաք
Գարնան կարոտի անձրևն է, գալիս է․
Ասես թե մեկն այդ անձրևների տակ
Նայելով աշխարհին ժպտում ու լալիս է.
2
Որքան ուրախ լինեմ, որքան
Խնդումնալից,
Սիրտս այրվում է,
Երբ հիշում եմ քեզ, Կոմիտաս
Լոկ դագաղն եմ տեսել ես քո,
Այն էլ հեռվից,
Սիրտս այրվում է,
Երբ հիշում եմ քեզ, Կոմիտաս:
Թե տխրելու ոչ մի առիթ
Չգտնվի իմ աշխարհում,
Հերիք է լոկ կարոտակեզ
Մեծ կյանքը քո,
Դու մեր երգի մեղմ լուսաբաց:
Դու տխրաշաղ
Մեղմ երեկո,
Սիրտս այրվում է,
Երբ հիշում եմ քեզ, Կոմիտաս,
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻՆ
Քո անունն ինձ արև է հուշում
Եվ արևի տակ շիկացած քարեր.
Քո անունով ես այգի եմ հիշում,
Ծանրացած ողկույզ, ծիրանի ծառեր.
Ես քո անունի ջերմ հնչյուններում
Վայրերն եմ տեսնում մեր սրբանվեր,
Մեր ցորենաշատ արտերի հեռուն
Ու լուռ հրդեհվող ծաղիկները մեր.
Եվ որպես երկիր
մի շառագունող, Որպես հարազատ հայրենի արև Ես ուզում եմ քո պայծառ անունով Երգերի փոքրիկ գիրքն իմ զարդարել.Դու, սրտեր վառող գույների երգիչ,
Քո կյանքին երկար ու երկար դարեր.
Քո անունը ինձ արև է հուշում
Եվ արևի տակ շիկացած քարեր
ՈՐԴՈՒՍ
Դու մրգով լի մեր այգին ես,
Դեղձենին մեր նոր փթթած,
Մոր կարոտի նման հին ես
Եվ ամեն օր նոր գտած.
Դու մեր բակն ես, հորս տունն իմ
Ողջը նորից կյանք առած,
Գիրկս եկած մանկությունն իմ,
Թոթովանքներն իմ թռած.
Դու աղմկոտ իմ Արազն ես
Գիրկդ առած ճյուղք ու ծառ,
Մեր տաք հողի սիրած վազն ես
Ու ողկույզը ոսկեվառ.
Հայրենիքն ես, հորս տունն ես,
Դաշտերը մեր բերքառատ,
Իմ Սևանի հստակ հունն ես
Նրա հրդեհն ես վառած.
Աղմկահույզ իմ այս օրն ես
Քիչ-քիչ ինձնից հեռացող,
Դու բոլորն ես ու շատ խորն ես
Աղմուկներով եռացող
Իմ երեկն ես, վաղվա օրն ես
Ինչ կա ինձնով կյանք առնող,
Ինչ կա ինձնով, իմ շուրջն, իմ մեջ
Դեպի արևը հառնող:
Տղաս, իմ տղաս,
Ի՛նչ անգին ես,
Ի՛նչ անհաղթ ես
Քո փայտե ձին հազիվ տանող,
Հազիվ տոտիկ-տոտիկ անող,
Փոքրիկ-փոքրի՛կ
Իմ տղաս.
ՕՐՈՐ
Դրսում ցուրտ է,
Ներսում տաք է,
Քնի՛ր, քնիր,
Դուռ, պատուհան
Ամուր փակ է,
Քնիր, քնիր:
Բարձդ հարմար
Ու մաքուր է,
Քնիր, քնիր,
Շուրջդ սիրո
Ու երազի
Նման լուռ է,
Քնիր, քնիր:
Իսկ շատ հեռվում
Արթնանում են
Պայթող արկից,
Իսկ շատ հեռվում
Արթնանում են
Ու ցավս այդ խեղճ
Փոքրիկների
Անտուն, անքուն
Բոլոր բարի
Սրտերի մեջ
Այրվում է ու
Արձագանքում,
Ու խորհում են
Մայրեր, քույրեր,
Հայրեր անթիվ
Խորհում են խոր,
Մանուկների
Համար անտուն,
Մերկ ու բոբիկ,
Արտասվաթոր
Ու խորհում են
Մայրեր, քույրեր,
Հայրեր անթիվ,
Խորհում են խոր,
Թե ի՞նչ անեն,
Ապրեն անհոգ
Ու բախտավոր
Ապրեն քեզ պես,
Այգիների
Մարմանդ հովում,
Քնեն քեզ պես
Երազների
Կապույտ ծովում.
Չի հասնի քեզ
Ոչ մի կրակ,
Ոչ մի ական,
Քնիր, քնիր
Ապրում ես դու
Մեծ աշխարհում
Սովետական,
Քնի՛ր, քնիր:
Այս բառը դեռ
Չես հասկանա
Քնի՛ր, քնիր
Մինչև հասուն
Տարիները
Միտքդ բանան,
Քնիր, քնիր
Մինչև որ դու
Կարողանաս
Անմեղ, արդար
Լեզվով ասել,
Թե կյանքը ի՞նչ
Հստակ հուն է,
Թե ինչ անհուն
Խնդություն է
Աշխարհում քեզ
Բաժին հասել.
Քնիր, քնիր
Գ Ի Շ Ե Ր Ե Ր Գ
Գիշեր է ուշ, ձմռան գիշեր
Ինչ-որ թեթև ձայն է գալիս,
Ո՞վ է արդյոք, ում է հիշել,
Ո՞վ է սիրո խոստում տալիս:
Մեկն ինձ հանդ է թելադրում
Լույսերի մեջ այդ անկրակ,
Ինչ-որ մեկը երգ է գրում
Դրսում սառած մայթի վրա:
Գիշերապահն է այդ անքուն,
Վեր է կացել՝ մայթն է մաքրում,
Որ լուսանա ու վեր կենան
Մանուկները գնան դասի,
Դուրս գան մարդիկ չմտածեն
Սառն ու դժվար ճամփի մասին:
Փչում է նա ձեռքերի մեջ
Ու լուռ սառած մայթն է մաքրում,
Երբ նիրհում է այս բազմավեճ,
Աշխարհն ամբողջ մտած խոր քուն,
Գիշեր է ուշ, ձմռան գիշեր,
Ինչ-որ թեթև ձայն է գալիս,
Ո՞վ է արդյոք, ում է հիշել,
Ո՞ւմ են սիրո խոստում տալիս:
ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԸ
Թերթիկներում պահած
Արեգակի սերը,
Փակելով թևերն իր
Անջնջելի,
Համառ.
Օրացույցը մեջտեղից
Տարին կիսել է
Ու բերել է Երևանին
Ամառ.
Չկա ամպի կտոր,
Երկինքը լուռ է.
Դժվար թե անձրևներ տեղան
Բացել է այգեստանն
Իր փակած դուռը,
Փռել է անծայր
Մրգի սեղան:
Իջնում է Նորքից
Լի քարավանը,
Ծանր ու խռպոտ ԶԻՍ-եր,
Սայլեր հնադարյան,
«Պոբեդաներ» կոկիկ,
Հպարտ, ինքնահավան,
Մոտոռներ խլացնող,
Հեծանիվներ սուսիկ,
Մայրեր մինչ այսօր
Բերանները փակած,
Աղջիկներ մրգած որ,
Կողովները` ուսին,
Փշատենի արծաթ,
Նուռ ու նարինջ հագած.
Իջնում է Նորքից
Լի քարավանը,
Մերթ աղմկահույզ,
Մերթ զգույշ,
Կամաց
Լցվում է մրգով
Իմ Երևանը:
Ամառ է մրգաշաղախ,
Երևանի ամառ:
ԴԵՊԻ ԼԵՆԻՆՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՄԵՐ
Մեր լայն, արևոտ
Հրապարակում
Լուռ կանգնած ես դու անհասի կատար,
Շուրջդ ծառերն են
Մեր գեղագանգուր,
Ու փողոցները իրարու հատած,
Իջնում է Նալբանդյան փողոցը լույս,
Իր հոգու նման
Շիտակ ու լայն,
Աբովյանն է գալիս մեղմ ու սրտահույզ,
Փողոցը սիրո, ջահելության
Փարվում են իրար
Գնունի, Տերյան,
Շահումյանն է վարից ուղիղ բարձրանում
Եվ փողոցները
Մեր բազմադարյան
Լայնանում են հար ու լուսանում
Իրենց արևոտ սրտերում պահած
Մի-մի հարազատ
Սրանք հրկիզված ավագներն են մեր,
Որ նվիրվել են հայրենի հողին
Խոհերով խորունկ,
Կյանքով անձնվեր
Ցույց են տվել մեզ քո պայծառ ուղին...
Հիմա էլ լուսե
Ճամփա են դառել
Փռվել մեր առջև ջերմ ու սրտակեզ,
Մեր շուրջն անհամար
Լապտեր են շարել
Ու բերում են մեզ
Դարձյալ դեպի քեզ...
-10
Դու, որ այդքան հրաշանուշ
Քաղցրություն ես հողից հանում
Ու ոսկեթել քո ծիլերով
Ավազ ու քար շաքար անում:
Դու հար մնաս, դալար մնաս,
Խաղողի վազ Երևանում:
Դու, որ բարակ ճյուղերիդ մեջ
Թեժ գինի ես այդքան տանում
Ու մտնում ես ամեն մի տուն,
Սիրո սեղան ու սիրտ բանում,
Դու հար մնաս, դալար մնաս,
Խաղողի վազ Երևանում.
Բայց ուզում եմ դու հար մնաս
Ու տարածվես աշխարհով մեկ.
Հասնես հյուսիս, հասնես հարավ
Եվ բևեռները` սառցաբեկ:
Ողկույզներով ոսկեհատիկ
Ելնես սառցե սարերն ի վեր,
Որ ձյունի տեղ խաղող կաթի
Այգի դառնա սառույց ու լեռ,
Ու խինդը մեր խաղողիդ պես
Թող ծանրանա քո սաղարթում,
Որ գինուդ պես փրփրադեզ
Լցնես ծարավ հոգին մարդու,
Լցնես ամեն կուժ ու սափոր,
Լցնես ամեն բաժակ ու թաս
Խնդությունով անհուն ու խոր,
Բարիքներով հազարանուն,
Ու հար մնաս, դալար մնաս,
Խաղողի վազ Երևանում.
ԱՇՆԱՆԱՄՈՒՏ
Ասում եք աշունը
մոտիկ է, Ու մնացել է գարունը հեռու. Կտանեն արտի վերջին հատիկը, Կդեղնի այգին, կսառչի առուն: Իզուր եք փորձում ինձ ահաբեկել Մոտեցող աշնան գույներով դեղին, Իզուր եք ուզում գլուխս թեքեմ Գարնան կարոտով ու նայեմ հողին: Ում է հարկավոր ծաղկունքը գարնան,Թե նրանք դեղին մրգեր չդառնան,
Ում է հարկավոր ծաղկունքը` գարնան,
Թե գարնան այգին խաղող չդառնա:
Ու թե խաղողը չդառնա գինի
Էլ ինչպես պիտի վայելքը լինի,
Եթե խաղողը չդառնա գինի.
Պտուղն է ծառի ճյուղերը թեքել,
Ու չկա ոչինչ այստեղ անտեղի,
Իզուր եք փորձում ինձ ահաբեկել
Մոտեցող աշնան գույներով դեղին:
ԱՇՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Գիտեմ աշխարհը սիրում է գարունը
Ծառերը ծաղկած, տերևալից,
Բայց մենք բոլորս աշխարհում սիրում ենք
Աշունը մեր տաք Երևանի.
Երբ քաղցրից ճաքում է խաղողի հատիկը,
Դեղնում է Խարջին ու ծանրանում,
Երբ կանգ են առնում` հակերը լիքը,
Ջարդվում են կողովներն ու չեն տանում:
Երբ հրկիզվում են դեղձի դեզերը,
Ու խառնվում են չիր ու կաղին,
Երբ ծանր բեռից կքած վազերը
Ապավինում են նորից հողին:
Թող Երևանի աշուն ունենա
Ամեն հղացումն, ամեն հուզումդ,
Նրանից հետո ձմեռը թող գա
Եվ դաժան լինի որքան ուզում է
«Փշատենի» ժողովածուից
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Kars
Small, Large Ararat and Yerevan, 1930
Play Online