Levon Khechoyan

Հայրիկին այցելելիս

Ասում են, թե երբ շիրիմների վրա խոտը եւ ծաղիկը կանաչ են ու խիտ, դա արցունքներից է։ Հայրիկի գերեզմանաթմբի վրա եւ կանաչն էր առատ, եւ փուշը։ Թիթեղյա ծաղկեպսակը, որ միակն է նրա գլխավերեւում, անընդհատ ժնգժնգում է քամուց, համենայնդեպս, ինձ այդպես է թվում։ Գուցե նրանից է, որ նվիրողը շատ էր հարուստ, կին էր, շատ հեռվից էր եկել, փոսը դրած դագաղի վրա մի բուռ հող լցնելուց հետո, դարձյալ շատ հեռուն գնաց։

Երբ ծունկ չոքած խունկ էի ծխում հայրիկի շիրմաթմբի վրա, գերեզմանոցի պահակատան դուռը բացվեց, եւ կորամեջք Սարգիս քեռին եկավ։ Ատամները շուրջ տարին սեւ ու կանաչ են դեղաբույսեր ուտե լուց եւ հալածական թափառականի տառապանք են վերագրում նրան։ Իմ, ամեն անգամ, գերեզմանոց այցելելուց հետո, հայրիկի շիրմա թմբի վրա ավելանում են փշերը, կակաչները պոկոտում եմ թաքուն, որ պահակատան լուսամուտից դիտող Սարգիս քեռին չնկա տի, խոթում եմ ծոցս` վերնաշապիկիս տակ, որ հետո մի հարմար տեղ նետեմ։ Կակաչները ցանել էր մայրիկը եւ ամեն օր այցելում էր գերեզմանատուն` օրեցօր բացվող կակաչների հետ խոսելու։ Նա աս ում էր, թե ամեն մի նոր բացվող կակաչ մի նոր խոսք է, հայրիկից եկած, թե այս բոլոր կակաչները նրանից եկած հեքիաթներ են։

Սարգիս քեռին կանգնել էր իմ գլխավերեւում, եւ նրա տեսքն այս շաբաթ ավելի էր տագնապած ու սմքած։ Նա տառապում էր մարմնի ինչ֊որ մահաբեր հիվանդությունից եւ հավատացել էր խորհուրդ ներին, թե օրական չորս֊հինգ անգամ կակաչի ցողուն ուտելը կառող ջաց նի իրեն։ Ինձ ասում է․ «Քո այստեղ գալուց հետո փշերը շատանում են, կակաչները` պակասում»։

Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Midi, 1984
Midi, 1984
Play Online