Lazaros Aghayan

Վաճառականի խիղճը

Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում է քաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետո վաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքան էլ վճարի: Անցնում է երեք տարի: Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դառնում, բոլոր հարևանները շատ նախանձում են, որ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի: Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը «մահամերձ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա: Մայրը նշում է, որ որդին գումարի համար չհակաճառի, քանի որ հայրը նրա վարձի հարցը թողել է վաճառականի խղճին, որքան կտա, վերցնի, շատ թե քիչ: Սակայն վաճառականը առհասարակ մտադիր չէ գումար տալ տղային՝ պատճառաբանելով, որ նրան հինգ տարի պահել է, փեշակ սովորեցրել, էլ ինչ է ուզում, ոչ մի կոպեկ չի տա, ուր ուզում է գնա: Այդ ժամանակներում, երբ մարդ էր մահանում, բարեկամներին լուրը հասցնում էր ծխատեր քահանան և ամեն ծախս նա էր անում ու վերջում հաշիվ ներկայացնում: Մյուս առավոտ գործակատարը գնում է եկեղեցի: Քահանային ասում է, թե իր տերը վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնել և թաղման ծախսերի պատրաստություն տեսնել: Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու: Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և տեսնում, որ սա պատշգամբում նստած թեյ է խմում: Ասոհաջորդելով գալիս են տարբեր մարդիկ ու տեսնելով քահանային վաճառականի հետ զրուցելիս՝ հետ են գնում: Վաճառականը բարկանում է ու ծառային կարգադրում, որ կանչի այդ մարդկանցից մի քանիսին: Սրանք ասում են, որ իրենց հայտնել են, թե իբր մեռել է և եկել են հոգոցի վրա: Քահանան ևս ասում է, որ այդ հարցով էր եկել: Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ, հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարը ուզում էր իրեն սաղ-սաղ թաղել, խնդրում է դատաստան: Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, ասում, որ վաճառականը խիղճ չունի, ուստի իր համար մեռածի հաշիվ է, և նա դիմեց այդ միջոցին: Թագավորը պատվիրում է դահիճներին կախել տղային: Թագավորը հարցնում է վաճառականին՝ թե էլ ուրիշ ասելու ոչինչ չունի: Վաճառականը ասում է, թե չունի, թող կախեն տղային: Երեք անգամ թագավորը նույն հարցը տալիս է վաճառականին, երեք անգամ սա նույնն է պատասխանում: Թագավորը կարգադրում է դահիճներին հետ բերել տղային և կախել վաճառականին: Ապա նույն հարցը տալիս է տղային: Սա լռում է: Երրորդ անգամ հարցնելիս, տղան լացակումած ասում է, որ ինքը խղճում է նրա զավակներին, մտնում է նրա դրության մեջ, ինքը ոչ մի պահանջ չունի նրանից և հրաժարվում է մի որևէ վարձատրությունից: Թագավորը պատվիրում է դահիճներին հետ բերել վաճառականին: Կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի կիսեն և կեսը տան գործակատարին: Այսպիսով վաճառականի հարստության կեսը տալիս են գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին:

Խմբագրվում է Վաճառականի խիղճը

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphony N3
Avet Terteryan

Symphony N3

Bound in sleep
Bound in sleep
Play Online