Krikor Zohrab

Սառան

յր ու կի՞ն, թե քույր և եղբայր, չեմ գիտեր Երկուքն ալ մեղրամոմի գունատությունը ունին, որուն վրա շեկ ու գռուզ մազերնին ոսկիի ցոլքեր կը թողու, միևնույն դիմագիծը, երեսի միևնույն ձվաձևը, երկուքին վրա ալ նուրբ ու քնքուշ բան մը:

Շոգենավին մեջ, ուր իմ մոտիկս նստած են, երիտասարդը վեր դարձուցած է փալթոին մուշտակավոր օձիքը ու հորը ինկած աչքերեն՝ նայվածքը աննպատակ կը թափառի պատուհանեն դուրս, ծովուն վրա: Չի խոսիր ու գլխու շարժումներով միայն կը պատասխանե իր ընկերուհիին, առանց դիտելե դադրելու ծովը, որ իր բոլոր ուշադրությունը գրաված կը թվի:

Անիկա, ընդհակառակը, առողջության խրոխտ արտահայտություն մը ունի. մեղրագույն բուրդե շրջազգեստ մը հագած է, իր բնական գույնին հետ՝ միօրինակություն մը կազմելու համար կարծես: Նիհար ու բարձրահասակ կին մըն է, բարակ մեջքով ու տարօրինակ կերպով ուռուցիկ լանջքով մը, որուն դուրս ցցված երկու սուր անկյունները՝ իրենց հիմերուն վրա թավալած զույգ մը վրաններու տպավորությունը կը թողուն:

Անբարտավան նստվածք մը ունի, որ կը վայլե իրեն, ոտքը ոտքին վրա, էրիկ մարդու մը պես. պահ մը կը հոգնի և ոտքին դիրքը կը փոխե, ու մետաքսի շրշյուն մը կու գա պատմուճանին տակեն, ներդաշնակ ու փայփայող նվագի մը պես, բեհեզե հանդերձեղեններու ձայնը: Այսպես նստած, գիրք մը կարդալու տված է ինքզինքը. էջերը կը դարձնե հետզհետե տենդոտ ձեռքով մը, երբեմն ընթերցումը կ’ընդհատե, հիվանդին բառ մը ըսելու, պարբերություն մը ցուցնելու համար. ժպտելով, ծիծաղելով իր մունջ բարեկամը խնդացնելու, անոր մռայլամած ճակատը պատող տրտմությունը փարատելու հայտնի ջանքով մը:

Այս խնամոտ հոգածությունը այդ վես ու խիզախ կնոջ քով՝ հսկա ծառի մը վրա բացված փափուկ ծաղկի մը ներգործությունը կը թողու ինծի: Կ’զմայլիմ վրանին ու նորեն կը հարցնեմ ինքնիրենս.

Ա՞յր ու կին, թե քույր ու եղբայր:

Բ.

Փրինքիփոյի մեջ ճանչցա զիրենք, մեծահարուստ հրեա ընտանիքե մըն էին: Էրիկը իր հորեղբորորդին էր ու անոր հիվանդագին վիճակը գիտնալով Սառա՝ ամուսնացեր էր հետը. երբեք ասիկա արգելք մը չէր նկատած իրենց ամուսնությանը: Ի՞նչ փույթ, կրնային մեռնիլ, օր մը չէ նէ օր մը պիտի զատվեին աշխարհես. կ’արժեր հաշվի դնել ասիկա: Սպանյոլի տաք արյունը կը խաղար իր երակներուն մեջ. ու սիրո մեջ ալ նորեն հրեա շահախնդրի հանդուգն իմաստասիրությունն էր, որ ժառանգությամբ փոխանցվեր ու մտեր էր այս գեղեցիկ կնոջ հոգվույն մեջ:

Կարգվեր ու երջանիկ եղեր էին. բայց երթալով ա՛լ ավելի սաստկացեր էր այն մաշող հիվանդությունը, որ իր երիտասարդ ամուսինը կը հատցներ:

Խնայե՛ էրկանդ, ըսեր էին իրեն:

Իր ախտավարակ խառնվածքը չկրցավ երբեք հանդուրժել այս պատվերին. արտաքին ցուրտ ու անտարբեր երեվույթին հակառակն էր ներսը ու երկու տարվան մեջ զիրենք այրող հուրը ճշմարիտ ավերումներ գործեր էր էրկանը վիճակին վրա. օդափոխու թենե՝ եթե ոչ բժշկություն՝ գեթ բարվոքում մը կ’ակնկալեին: Ու հիվանդապահի մը պես կ’ընկերանար ահա իր ամուսնին, ամբողջ խնամքի, գուրգուրանքի մթնոլորտի մը մեջ պահելով զայն, ճիշտ ինչպես կանխահաս ծնունդով աշխարհ եկող երեխաները՝ արհեստական գաղջ մթնոլորտի մը մեջ կը մեծցնեն:

Բայց փոքրիկ բարելավություն մը ամեն խոհեմություն մոռցընել կու տար իրենց ու նորեն անուղղա շռայլի մը վարժությամբ կը վատնեին այս չնչին դրամագլուխը: Հետո, զղջում կու գար և հիվանդը վերստին կազդուրելու անդուլ աշխատությունը:

Աղեկ բարեկամ եղանք ամուսնին հետ ու շատ հեղ կ’երթայի իրենց տուն, զոր Փլադանայի կողմը ընտրած էին, հյուսիսեն փախչելով: Պատուհանին քով իր լայն թիկնաթոռին մեջ ընկողմանած հիվանդին աչքը դուրսն էր. ի՞նչ կը խորհեր արդյոք. կնոջը երեսը չնայելու տարտամ դիտավորություն մը կը գուշակեի. դժգո՞հ էր անկե. անոր վրդովիչ ներկայությամբը՝ չէ՞ր նմաներ քիչ մը այն սնանկ խաղամոլին, որ ձեռքը գրպանը կը դեգերի հիմա, ուրիշներուն ձգելով սեղանը, որուն ատենով բախտավոր գահերեցն էր:

Այո՛, ուրիշներուն պիտի թողուր այս կինը, իր սպառիչ հրապույրներովը, որ հիմա տարտամ կերպով մը կը հիշեցներ ինծի այն հոյակապ ապարանքներեն մեկը, որուն տերը մեկնելու հարկադրված՝ կանխահոգ հեռատեսությամբ ինքը մեջը եղած ատենեն պիտակ մը փակցնե սա բառերով.

Be the first who will comment on this
Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online