Komitas

Վահրամ Մանկունուն 1907, 23/10 սեպտեմբերի, Բեռլին


Եթէ մենք պարծենալիք ունենք մեր եղանակներով, ունենք միայն շարականի հին, պարզ, հասարակ (ո՜չ տօնական, որ խիստ աղաւաղուած է) երգերով: Սոցա մէջ յստակ, միամիտ, ջերմեռանդ, հաւատացեալ ոգի կայ. ոգի, որի մէջ պայծառ փայլում է մեր նախնեաց աննման, զգայուն, կենդանի եւ վեհ սիրտը, որ ջինջ է առաւօտեան օդի պէս: Մեր երաժշտութեան երկրորդ, բայց հիմնական ու մշտաբուղխ աղբիւրն է հայ շինականի խորունկ, անպաճոյճ ու վսեմ խնդացող եւ լացող երաժշտութիւնը, որի մէջ պայծառանում է հայ անմեղուկ գեղջուկն իր ամբողջ ներքին եւ արտաքին կեանքի բոլոր երեւոյթներով:

Այնքան էլ դիւրին չէ՜ մեր եկեղեցական երգեցողութեան բազմաձայնութեան խնդիրը, որպէս կարծում են նորասէր տիրացուներն ու դպիրները. որովհետեւ նախ պէտք է ստեղծել բազմաձայնութեան հային յատուկ ոճ ու ոգի, ապա թէ ընդհանրացնելու մասին մտածել: Որովհետեւ երաժշտութիւնն էլ լեզուի պէս, ունի իր յատուկ քերականական օրէնքներն ու ոլորմանց տարբեր ոճերը, որոնք միշտ զանազան են՝ զանազան ազգերի համար:
Խնդիրն այնքան խորունկ եւ զգայուն է, որ նամակներով լուծելն անհնար է. լուծումը ապագան կը տայ եւ ժամանակի ընթացքում, կամաց կամաց, իրական ճանապարհով ու մեծ ջանքերով եւ ա՜յն տասնեակ ու հզօր պատրաստուած երաժշտագէտների անընդհատ աշխատանքներով:

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling

Homeless - Komitas
Homeless - Komitas
Play Online