Komitas

Ծովակ, Նաւակ

Ծաւալ ծովակ՝ ալին վըտիտ փընջելով,
Ցաւը սըրտում՝ շամբերի պէս ցցելով,
Շընչում էր երկունքներէն զովացած․
Վերան նաւակ՝ հովի ժըպիտ ջընջելով,
Մուխը տըրտում՝ ամպերի պէս կցելով,
Փընչում էր մարդիկներէն ծովացած։

Ջուրն ու խոցը երեւում է՝
Ծովի վերայ ծիր ու ծիր,
Հուրն ու բոցը երերում է՝
Հովի վերայ ցիր ու ցիր։

Be the first who will comment on this
Yatuk Music
New flower
Elen Yolchyan

New flower