Husik Ara

Հավատաքննիչ

Ներկան՝ անկատար անցյալ,
հետադարձ հասցե ունեն օրերը.
հանդեսը ցրվել է,
հաշիվը փակելու աճապար`
նոր հաշիվ է բացում տոնապետը:

Անձև ու դատարկ են տեսնում աչքերս
շերտ-շերտ իրար դարսվող այս սևից,
արյունը կանգ է առնում սրտիս մեջ
մեկմեկու դեմ կտրող այսքան չարությունից,
իրար բոթող, հերթ չտվող ատելության անհամբերից,
այս թափոն, թերմացք ու տականքից,
այսքան էժան մանրությունից ու ճղճիմից:

Հին Հռոմ… խեղկատակի պարն եմ հիշում թատրոնում
ու ծափերը զոհ պահանջող խրախճասեր հավաքվածի.
Ահեղ դատաստա՞ն, թե՞ ես եմ կանխավ ապրում
հավատաքննիչ այս դատից ու դատավորից:

Անիվը չի գլորվում տունդարձի ճանապարհին
ժամանակի հետհաշվարկից.
ներկան՝ կախյալ վճիռ,
եկող օրը հետադարձ հասցե այս օրերին:

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Bound in sleep
Bound in sleep
Play Online