Hrant Matevosyan
Շները
Կարծես մի հին պատմվածք էինք խաղում. հայրս փափախով, խուրջինն ուսին, ես ու շունը ետևից, մտանք մանկավարժական ուսումնարան։ Հայրս հովիվ էր, փափախը մոթալ էր, խուրջինը՝ նախշերով, Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես՝ կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան։ Մեզ վատ ընդունեցին։ Նախ՝ վարիչի շնիկը. սկսեց մանր կվթոցով հաչել հորս սապոգների մոտ, հետո նրբամտորեն իրեն համապատասխան համարելով մեր Բոբին, սկսեց վնգստալ նրա ծալքավոր ծնոտի տակ։ Բոբը նայեց շնիկին, հետո ինձ, ու ինձ թվաց, թե Բոբը ժպտաց։ Հա՛, անպայման ժպտաց։ Իսկ շնիկը կծեց Բոբի ոտն ու վնգստոցով փախավ, կարծես ինքը չէր կծել, իրեն էին կծել։ Բոբը թռավ նրա ետևից, բայց հայրս ասաց.
Դե՛։ Բոբը նայեց հորս։ Չի՛ կարելի, ասաց հայրս:
Բոբը պառկեց ու ոտը լիզում էր։ Շնիկը թաքուն եկավ, նորից կծեց։ Բոբը գազազեց, բայց հայրս նորից ասաց.
Չի կարելի, Բո՛բ։
ՈԼ զայրացած Բոբը չլիզեց, թողեց, որ արյունը գնա։
է, դժվար կլիներ քեզ համար այստեղ, ախպերս, ասաց հանրահաշվի ծեր դասատուն Բոբին։
Իսկ վարիչը ձեռ առավ հորս.
Լա՛վ Ժամանակին եկել եք։
Հայրս ուրախացավ։
Հա, էն է ասի երեխին չուշացնեմ, գործը թողի, բերի։
Լա՛վ Ժամանակին բերել ես։
Բա ի՞նչ։ Թող երեխան մարդ դառնա, գործի հերն էլ անիծած, գործը կա ու կա։
Վարիչը չափեց ինձ։ Չափեց՝ այդ շատ է, ես չափվելու համար քիչ էի. մի վայրկյան նայեց։ Իրոք ես մարդ չէի, իրոք ինձնից մարդ նոր էր պատրաստվելու։
Ի՞նչ ասեմ, ուշացել եք, դասերն սկսվել են, դուք նոր եք գալիս։
Ի՞նչ, կարծես թե չլսեց հայրս։
Ուշացել եք, ուշացել, ինչպես խուլի հետ, բարձրաձայն խոսեց վարիչը։
Ո՞նց թե ուշացել ենք։
Այսպես թե. այսօր ամսի քանի՞սն է։
Իմ հաշվով մեկը։
Իմ հաշվով էլ մեկն է, ապրես։ Ընդունելությունները վերջացել են ամսի քսանութին։ Այդպես եք ուշացել, հանգիստ ձեռ առնելով հորս, բացատրեց վարիչը։
Բա երեխան գերազանցիկ է, ո՞նց կլինի։
Այստեղ արդեն վարիչն ընդունեց աշխարհը բացատրելուց հոգնած փիլիսոփայի դեմք։ Նրանք բացատրում, բացատրում, բացատրում են, իսկ ահա այդ անհասկացողները չեն հասկանում, և մարդ ստիպված է լինում հրաժարվել բացատրելուց և բավարարվել հեգնանքով։
էդ գերազանցները ի՞նքն է ստացել, թե ձեր վարիչն է նշանակել։
Ես ստացել եմ, վարիչը նշանակել է, ասացի ես։
Ըհը՛, ինքն ստացել է, Գերասիմը նշանակել է,- ասաց հայրս:
Գերասիմը՝ այսինքն վարի՞չը, հարցրեց վարիչը։
Վարիչը, ասաց հայրս։
Դա հորեղբորդ տղան է, չէ՞, բազկաթոռի մեշ խլրտաց վարիչը։
Չէ, մի քիչ հեռու է, ազգական ենք։
Ուրեմն Գերասիմը, ասում եք, նշանակել է։
Նշանակել է։
Ստացել եմ՝ նշանակել է, ասացի ես։
Սը՜ս, հայրս կսմթեց մեջքս, մեջքիցս մի քիչ ներքև:
Օրինակ, հայերենից ո՞նց է։
Խոսելն էդ է, տեսնում ես, ձեռացագիրն էլ լավն է։
Ասում ես ձեռացագիրը լա՛վն է, աշխուժացավ վարիչը։
Հայրս կասկածեց։
Կարևորը ձեռացագիրն է, աչքերը կկոցեց վարիչը։
Ոչ թե ձեռացագիրը, այլ ձեռագիրը, հանգիստ ուղղեցի ես։
Հայրս հասկացավ, որ վարիչը մեզ ծաղրելիս է եղել, տխրեց։
Ուրեմն ուշացել ենք... էլ հույս չունենալով, ասաց հայրս։
Չէ, ինչո՞ւ, եկող տարի կգաք։
Եկող տարի թող ուրիշները գան, ես հիմա եմ եկել, ասացի ես։
Չի կարելի, Բա՛բ, ասաց հայրս։
Հայրս հենց նրա համար է, որ Բոբին սաստի՝ երբ նրա ոտը կծի մի ինչ-որ շնիկ, Բաբին սաստի՝ երբ նրա հորը ձեռ առնի մի ինչ-որ շնիկատեր։
Դե հիմա դո՛ւ ասա, թե ինչ անեմ, շվարեց հայրս, բայց վարիչը չլսեց, գլխարկը ծածկել, տուն էր գնում։
Հայրս անճար նայեց շուրջը, այնտեղ Բոբն էր լաց լինում, կողքին ես էի աչքերս հանգիստ թարթում, Բոբի կողքին դասատուն էր՝ ծուխը կպած բեղերին։ Դասատուն աչքով արեց հորս ու ասաց.
Ընկեր Չալոյան, կանչեց դասատուն, Վարագ... Ընկեր Չալոյան, մոտեցավ դասատուն, ճուտոյին ընդունիր։
Վարիչը տատամսելով մեզ նայեց։ Ախր ուշացել են, ընկեր Հախումյան։
Լավ ճուտո է։ Լավ էլ շուն ունեն։ Վարագավանքի պահակ կարմիր շունը հիշու՞մ ես։ Որ միասին գնացել էինք։ Որ քեզ հետս տարել էի...
Նա հիշեցնում էր, որ իրենք նույն բարբառով են տվել առաջին հիշոցը և արել սիրո առաջին խոստովանությունը։ Նա պարզապես հիշեցնում էր նրա ծննդավայրը և որ իրենք հայրենակիցներ են, ու ինքը խնդրում է։
Իսկ կարո՞ղ է սովորել...
Այստեղ արդեն բոլորս միասին ասացինք «կա՛րող է», կարծես երկրորդ դասարանի աշակերտներ լինեինք։
Լավ։ Ձեռացագիրը լավն է։
Հայրս խոնարհ ժպտաց, երևի ուզեց նաև աշակերտի պես խոստանալ, թե դրանից հետո ձեռագիր կասի։
Հետո գնացինք ինձ համար կոշիկ առնելու ու ետ եկանք ուսումնարան։ Հայրս մտավ լսարան, նստարանս նայեց, իմ կոշիկները համեմատեց ուրիշների կոշիկների հետ, դարպասից դուրս եկավ, շանը ձեն տվեց ու գնաց։ Իսկ ես մտա լսարան, հանրահաշվի։ Դասից հինգ րոպե էր անցել, Բոբը կլանչեց լսարանի դռանր, հետո ջղային ծվծվաց վարիչի շունր։ Ես ձեռք բարձրացրի, բացատրեցի, թույլտվություն խնդրեցի և դուրս եկա, իսկ այդքան ժամանակ Բոբը գզում էր շնիկին։
Բոբ, գնա, ասացի ես։
Նա պոչր շարժեց։ Ես բացատրեցի, որ նա հո չի կարող ամբողջ տարին, մինչև ամառ, մնալ այդտեղ, առանց ոչխարի։ Նա կասկածում էր։ Ես ուզում էի նորից, սկզբից, պարզ բացատրել, թե նա ինչու չպետք է մնա՝ լսարանից դուրս եկավ դասատուն։
Հովիվյան, ի՞նչ եղար...
Հիմա, ընկեր Հախումյան, սրան մի բան հասկացնեմ, գալիս եմ։
Հասկացրու, տեսնենք։
Ես նորից բացատրեցի: Բայց նա պոչր շարժում էր։ Ես ստիպված հիշեցրի նրա պարտականությունը։
Ոչխարդ ու՞ր է, գնա՛։
Գնաց։
է, քեզ համար հանրահաշիվը դժվար կլինի։
Դպրոցում հինգ էի։
Իսկականի՞ց։
Չէ, ասացի ես։ Բայց գրականություն սիրում եմ: Աշխարհագրությունն էլ։ Դրանք իսկականից հինգ եմ։ Հանրահաշիվը նշանակել են։ Լավ շուն էր, չէ՞։ Չորս ախպեր են, չորսն էլ իրար նման։ Մեր սարով քոչ էր գնում, քոչից գողացա։ Մանր բաներ էին, ամեն մեկը մի մեծ կարտոլի չափ։ Հետո տերը եկել էր, ուզում էր տանել, մի ոչխար տվեցինք՝ գնաց։ Ֆերմայի վարիչը ոչխարից հարցրեց՝ մեր սեփականը տարանք տեղն արինք, մայրս էլ դրա համար առանձին կռիվ սարքեց՝ ասացինք գայլը կերել է։
է՜հ, Հովիվյան, դժվար կլինի քեզ համար ապրելը։
Ապրելը չգիտեմ, բպյց դժվար էր ինձ համար հանրահաշիվ սովորելը։ Մի որոշ ժամանակ ընկեր Հախումյանը կանչում էր, բացատրում՝ սկսելով ամենատարրական բաներից, դրանք հասկանում էի։ Հետո անցնում էինք այդ տարրական բաների գործակցմանը, քիչ էր մնում որ ստացվեր հանրահաշիվ՝ նա կտրում էր խոսքն ու ժպտում. դրանից ես հասկանում էի, որ մոտ չեն եկել գլխիս ոչ գործակցումը, ոչ էլ տարրական բաները։ Նա չէր կշտամբում, ոչ էլ ես էի մտածում ամաչել։ Ապա հրաժարվեց ինձ գրատախտակի մոտ կանչելուց։ Ամեն անգամ մի պահ կանգ էր առնում անվանս դիմաց ու գլուխը տարուբերելով նշանակում անբավարար։
Իսկ իմ մտքում սարերն էին, շները՝ երբ մթի մեջ ճայթում է ամպրոպը, և նրանք վնգստալով ընկած են լինում գայլի ետևից։
Երրորդ քառորդի վերջում, երբ հանրահաշվից նշանակվել էր երրորդ անբավարարը, վարիչը քմծիծաղով ասաց.
Ասում ես դու ստացել ես, ինքը նշանակե՞լ է։ Դա քեզ համար սկզբունք է դարձել, դու ստանում ես, իրենք նշանակում են։ Գնա տուն։ Իզուր ես մնում։
Իսկ ընկեր Հախումյանը վերցրեց ու, հենց նրա մոտ, անբավարարը դարձրեց բավարար։ Եվ ակնոցի վրայից երկար նայում էր ինձ պապի պես, հոր պես։ Բայց ես չէի մտածում թոռան ու որդու պես նրան շնորհակալություն հայտնել։ Իմ մտքում սարերն էին երբ հորս շվիի նվագով ելնում է լիալուսինը, կիսանիրհի մեջ գլուխները թաթներին՝ շներն ունկնդրում են անդորրը, իսկ ինը եղբայրներս, քնած են մի թախտի, բոլորի կտրիչ ատամներն էլ խոշոր, կիսաբաց բերաններով։
Չորրորդ քառորդին բավարար նշանակեց, բայց նրան քննադատեցին, և փոխադրական քննության գրավորի տակ նշանակեց անբավարար։ Անբավարար նշանակում են սխալ լուծելիս, իսկ ես սխալ չէի լուծել, ես պարզապես մաքուր արտագրել էի առաջադրանքները և գնացել լեռներ։ Այնտեղից ետ բերեց վարիչը։ Լուծիր, ասաց։ նրա կարծիքով կյանքը առաջադրանքներ ու դրանց ճիշտ լուծումն էր։
«Ձեռագիրս լավն է, չէ՞» ասացի ես ու նորից գնացի սարեր։ Կողքիս նստող Գևորգը վերցրեց իմ թերթիկը, մի քիչ մտածեց, ասաց՝ հեշտ է, լուծեց։
Սա քո ձեռագիրը չէ, ասաց վարիչը։
Ի՛նչ նշանակություն ունի, ասացի ես,- առաջադրանքներին պատասխանվա՛ծ է, չլուծված խնդիր չկա՞...
Ընկեր Հախումյանը լրիվ համաձայն էր բնձ հետ, բայց անբավարար էր նշանակել։
Ամռանը կպարապես, ասաց նա և երևաց, որ ուրիշի խոսք է կրկնում։
Սարերում խնդիր լուծել հնարավոր չէ, ասացի ես:
Վարիչն ուզում էր ծիծաղել, բայց Հախումյանն ասաց.
Ճիշտ է, տղաս, սարերը խնդիրներ չեն սիրում,- և վարիչն սպասեց։ Սարերի ինչի՞ն է պետք խնդիր լուծելը, նրանք հենց նրա համար են, որ ծեծվեն կարկուտից, նորից կանաչեն, չմտածելով էլ, որ այդ կանաչը նորից է ջարդվելու կարկուտից, շարունակեց ընկեր Հախումյանը։
Ես այդ չգիտեմ, բայց սարերում ոչ մի խնդիր էլ չես կարող լուծել։
Վարիչը մտքում վճռեց, որ դասատու Հախումյանը կասկածելի ողջամտություն ունի, իսկ ինձ ասաց.
Սարերում խնդիր լուծել չե՛ս կարող՝ դուրս կմնաս... Եթե նրանց համար կարկուտի ծեծելը ոչ մի նշանակություն չունի, չեն մտածում դրա մասին, դուրս մնալուդ համար քեզ, հուսով եմ, չեն հանդիմանի։ Կգնաս կդառնաս անասնապահ։
Ես ցտեսություն ասացի և գնացի սարեր։ Տանն ասացի, որ պարտքեր ունեմ, որ եթե չհանձնեմ՝ դուրս կմնամ։ Քանի դեռ կարոտած աչքերով էին նայում՝ չհասկացան։ Հետո, երբ խառնվեցի, կորա ինը երեխայի մեջ, մայրս հրեց կողս.
Պարապի՛ ր։
Իսկ փարախում հովիվները ձև էին տալիս առաջնորդ այծի պոզերին։ Նա, այդ ներին, հարմար էր գտել իր պոզերն աճեցնել այնպես, ինչպես իր վայրի նախնիներինն են եղել՝ ականջը բոլորելով մի լայն շրջան տված։ Հովիվները դա տձև էին համարում, հոտին և իրենց ոչ վայել։ Թոնրից տաք լավաշը հանում էին, փաթաթում պոզերին, տաքացնում և ուղղում։
Ձեր ի՞նչ գործն է, ոնց ուզում է թող աճի,- ասացի ես։
Հո իր ուզելով չէ՛, տնքալով պոզերն ուղղեցին հովիվները:
Ուղղեցին, իրար կողքի տնկեցին գլխին։
Հետո կտրեցին միրուքը։
Դուք գուցե բեղեր էլ դնեիք, ասացի ես։
Կսազի՞ որ... կասկածեցին հովիվները։
Իսկ երեկոյան, երբ հոտն ուրթ էին իջեցնում, ներին երկար կանգնել բլրի գլխին, նայում էր մթնող ու խոհով լցվող հեռաստաններին։ Նա ձևացնում էր, թե խորհում է։ Իրականում կանգնել էր միայն նրա համար, որ բարձրացող լիալուսինը նստի պոզերին։ Իսկ լուսինն սկզբում պսակի մեջ առավ ամբողջ ներուն, պսակից դուրս էին միայն պոզերը, հետո լուսինը ելնում հա ելնում էր և չէր հասնում պոզերի ծայրին։ Ու ներին խղճաց լուսնին, քարից ցատկեց, և լուսինը միանգամից թռավ պոզերի ծայրը։
Ներս արի պարապիր, քանի երեխեքը քնած են, ասաց մայրս։
Լուսինը բարձրանում է ներու պոզերին։
Առանց քեզ էլ կբարձրանա, ներս արի պարապիր։
Առանց ինձ չի կարող բարձրանալ։
Հետո, երբ դանդաղամիտ լուսինը մտածում էր բարձրանալ պոզերի ծայրից էլ վեր ու ցույց տալ, որ ինքն առանց հենարանի է, ներին պոզերը պոկեց նրանից ու տարավ քորեց պոչը, պոչի տակը։
Ներս արի պարապիր, ասաց մայրս։
Սպասիր, է, լուսինը կարմրեց։
Դո՛ւ կարմրեիր, պարտք ունես։
Ինձ ոչ ոք էլ ձեռ չի առել։
Պարապի՛ր, Բաբի՛կ, ասաց մայրս, կծեծեմ։
Նրանից ծեծող դուրս չէր գա։ Նա ավելի շուտ լացող էր. քաղաքամերձ ավանից լաց լինելով եկել էր սարեր հարս՝ մտքի մեջ քաղաքային փափուկ նայող տղաներ, ու այդպես էլ չէր հաշտվում հորս փափախի, մազոտ դեմքի, ոչխարի, կթի, շների գոյության հետ։ Իմ սովորելը նրա աչքերը կչորացներ։ Բայց որ պարտք ունեի, նա սպասում էր՝ գոգնոցը տանի՞ աչքերին, թե՞ կպարապեմ, գոգնոցը թողնի։ Եվ մայրս լաց եղավ։ Այդ մյուս օրն էր։ Ես նստել էի, ուզում էի վարժություններ լուծել, դիմացի սարալանջին կլանչեց Բոբը։ Ուրթի քառասուն շները սրվեցին: Հետո ծխի մի փոքրիկ քուլա երևաց ու լսվեց կրակոցը։ Շներն ուրթից պոկվեցի՜ն։ Հենց առաջին կես րոպեին երևաց արագագնան։ Սրա կողքերից, քիչ ետ ընկած, գնում էին սրա երկու եղբայրը։ Երեքն էլ սև ու երկարուկ։ Մնացած շները, բոլորն էլ սպիտակ, ձգվում էին առաջինի ետևից։ Վերջում մանր լակոտների ու մեր տասը երեխաների փունջն էր՝ բոլորս էլ կարմիր։ Ես թռա ֆերմայի վարիչի ձիուն և լակոտներից առաջ անցա։ Մեկ ուզում էինք տասս էլ նստենք՝ տեղ չարեցինք, այդքան տեղ չկար։ Բոբը գայլի ետևից էր ընկել, երբ հասանք, հետապնդելը մեզ թողեց, ինքը վերադարձավ ոչխարի մոտ։ Համարյա մինչև երեկո սարերը չափում էինք։ Հետո գայլին կորցրինք։ Շվարել էինք, չէինք իմանում ինչ անել՝ հոտի մոտ նորից կլանչեց Բոբը։ Թռա նք... Այս անգամ մեզ առաջնորդեց ինքը՝ նորին մեծություն Բոբը։ Բռնեց, խեղդեցինք։ Հայրս վիրավոր ոչխարը մորթեց, տվեց շներին։ Երբ եկանք, մայրս լաց էր լինում։
Ինչո՞ւ ես լաց լինում, հարցրի ես։
Ինչո՞ւ չես պարապում։
Խեղդեցինք, ասացի ես։
Դուք գայլ չէ, մարդ էլ եք խեղդում, դու և հերդ։
Նրա մազերի մեջ հատուկենտ սպիտակ կար, բայց դեմքն ասում էր, որ մայրս հիմա ամբողջովին կսպիտակի։ Իսկ նա ընդամենը երեսունյոթ տարեկան էր։ Ես հասկացա, որ պետք է պարապել։ Բայց գիրքը կորցրել էի։ Չհիշեցի, թե հարայ-հրոցի ժամանակ ուր եմ շպրտել:
Տղես գայլ խեղդեց, ասաց հայրս երեկոյան։
Ես գայլ չէ, մարդ էլ եմ խեղդում։
Եթե դու շների հետ չէիր գնացել, նրանք բռնողը չէին, ասաց հայրս։ Նրանք սիրտ չեն անում բռնել։ Մորթին շատ եք փչացրել, ափսոս, բայց դե էլ ի՜նչ խեղդել, որ մորթին էլ չփչանա։
Գիրքս կորցրել եմ, ասացի ես։ Այստեղ պարապել չի լինում։ Վաղը գնում եմ։
Հախումյանին ասացի, որ սարերում պարապել չի լինում, բայց անպայման պետք է հանրահաշիվ սովորել, որ մայրս երեսունյոթ տարեկան է, բայց սպիտակում է, եթե լավ սովորեմ՝ չի սպիտակի:
Շները ո՞նց են, հարցրեց նա։
Շների հերն էլ անիծած, ասացի ես, պետք է հանրահաշիվ սովորել: Մայրս սպիտակում է։
Հա, այդ մայրերը... հառաչեց նա։
Դուք մայր ունեցե՞լ եք։
Այո։ Նրա համար սովորեցի։
Իսկ հիմա ո՞ւր է ինքը։
Վանում է, գերեզմանոցում։
Վանը Թուրքիայո՞ւմ է։
Չէ՛, Հովիվյան, չէ, Թուրքիան է Վանում։
Նրա համար սովորեցիք, հետո...
Նրա համար սովորեցի, հետո նրան սպանեցին, հետո ես մնացի ինձ համար։
Իսկ այդպես՝ դուք ձեզ համար՝ լա՞վ է, հարցրի ես։
Շուտ ես հոգնում ապրելուց։
Հասցնո՞ւմ ես հոգնել։
0՜, Հովիվյան, շատ շուտ, մի տարում։
Իսկ մնացած տարիները՞։
Մնացած տարիները եթե խլեին, չէիր աղմկի։
Վատ է այդպես, ասացի ես։ Կպարապեի՞ք ինձ հետ։
Վատ էլ է, լավ էլ է, ով գիտի։ Երկու դեպքում էլ հոգնում ես։ Մի դեպքում շների հետ վազում ես գայլերի ետևից, այդպես ես հոգնում, շատ շուտ, մյուս դեպքում էլ քեզ քաշում են՝ խոհանոց կարտոֆիլ մաքրելու, կարծես անելիք ունես, պիտի անես, բայց գա ինչ գործ է, արժե՞ր դրա համար ծնվել...
Ես սկզբում կարծես հասկանում էի մեր զրույցը, հետո եղավ, ինչպես հնարահաշիվ սովորելիս էր պատահում մտքերի համագործակցումը չհասկացա։
Ինչ-որ է, վերադարձա ես սկզբին, եթե մայրս ուզում է,պետք է սովորեմ։ Հետո՝ մինչև ե՞րբ է վարիչը ծիծաղելու ինձ վրա։ Հարկավոր է սովորել և հաշիվները փակել նրա հետ...
Նա վատ մարդ չէ, Հովիվյան... Նա կյանքին պետք է։ Եթե նա չլիներ, մենք ալարկոտությունից կմեռնեինք։ Ախար մենք շատ ենք ալարկոտ...
Հետո մենք պարապեցինք. նա բացատրեց, ես հասկացա։ Ընդմիջումներին խոսեցինք՝ նա Վանից, ես սարերից։ Այդպես մի ամիս։ Ես Հարյուր անգամ պատմել էի ներու մասին։ Ամսվա վերջում, երբ լրիվ թաղվել էի հանրահաշվի մեջ, և նա նորից ուզում էր պատմել տալ ներու մասին, ես կասկածեցի նրա ողջամտության վրա։
Պարտքս հանձնեցի գերազանցով։ Վարիչը հիացած էր։ Դրանից հետո միշտ, ժողովներում, ես վերադաստիարակվածի օրինակ էի։
Հովիվյան Բաբիկր ձեզ օրինակ. ահավոր ընդունակությունների ու ահավոր ծուլության տեր։ Ծուլությանր մենք հակադրեցինք խստություն՝ և այդ նույն Հովիվյան Բաբիկր դարձավ գերազանցիկ։
Ես հեզի արտահայտություն էի ընդունում։ Ինձ թվում էր, թե իմ մեջ, այդ հեզից բացի, կա ուրիշ մեկը՝ ահագին կռվարար, ահագին կծու, և դեռ չի մոռացել «ձեռացագիրը»։ Հետո զգացի, որ նա չի զարթնելու, կարող է բոլորովին չէր էլ եղել, իսկ հեզությունը աշխարհիս ամենալավ բանն է։
Շուտով թոշակի ուղարկեցին Հախումյանին։ Սկզբում ես մեկ-մեկ գնում էի, նա Վանից էր պատմում, ես՝ սարերից։ Նա մեր սարերը բերանացի գիտեր։ Նա արդեն ձանձրանում էր ներուց ու գայլերից։
Ուրիշ, Հովիվյան, ուրիշ։
Պատմելու ուրիշ բան՝ ես չունեի։ Ուրիշը արդեն հանրահաշիվն էր։
Ա՛հ, ձեռքը թափ էր տալիս նա։ Հետո ասում էր. Մայրդ որ ծերանա ու նրա համար մեկ լինի դասատո՞ւ կլինես թե հովիվ, վեր կաց ու գնա սարերը, շները գայլի ետևից բաց արձակիր ու վազիր... վազիր... վազիր... այնքան վազի՛ր...
Նա մեռավ, իսկ ինձ պահեցին ուսումնարանում հանրահաշվի դասատու։ Մտքիս մեջ հաճախ կլանչում էր Բոբը։ Սարից իջածներին ես հարցնում էի.
Բոբը ո՞նց էր։
Բո՞բը, ծիծաղում էին նրանք։ Բոբը լավ էր, ասում էր եղբայրներիդ համար կոշիկ ուղարկիր երեսուներեքից մինչև քառասունմեկ համարի, կոշիկ են ուզո՜ւմ։
Ու Բոբը փոքրանում, մտնում էր կոշիկի մեջ։