Hrant Matevosyan

Եվ Հրանտ Մաթևոսյանն ասաց

Մեծ ու երկար, կռած-կոփած հարցազրույցի տրամադրություն ու նպատակ չկար, ոչ էլ հույս, բայց խոսակցության ցանկությունը կար, ու ես նրան ուղղեցի կարճ հարցեր՝ կարճ պատասխանների ակնկալիքով: Եվ նա «մտավ» խաղի մեջ, ու ինքն էլ սկսեց «խաղալ»՝ տալով հանպատրաստից հարցազրույցի ժանրի հանգույն պատասխաններ:

– Կենդանակերպի Ձեր նշանը:
– Ջրհոս:
– Ձեր սիրած կենդանին:
– Մի ժամանակ ընկերներիս խնդրում էի, որ նկարեն գառը, ուլը, հորթը, քուռակը, փոքրիկ ծառը, կողքին՝ փոքրիկ տղան:
– Դա մի ժամանակ էր, իսկ հիմա՞:
– Ցավալիորեն կապերս կենդանիների հետ կտրվել են, թերևս՝ կովը: Մեծ, սիրուն պատմվածք եմ գրելու:
– Ձեր սիրած հեռուստահաղորդումը:
– «Կենդանիների աշխարհում»:
– Ձեր սիրած թերթը:
– Հիմա չկա:
– Առա՞ջ:
– «Գրական թերթը»:
– Ձեր սիրած մարզաձևը:
– Մարմնամարզություն:
– Ձեր սիրած քաղաքը:
– 50-ականների Երևանը:
– Ձեր սիրած դերասանը:
– Ժան Գաբեն:
– Ձեր սիրած դերասանուհին:
– Աննա Մանիանի:
– Ձեր սիրած երգիչը:
– Շալյապին, Կարուզո, Կոմիտաս, Շահմուրադյան:
– Ձեր սիրած երգչուհին:
– Հայկանուշ Դանիելյան, Մարիա Կալլաս:
– Ամենագեղեցիկ տղամարդը:
– Մարլոն Բրանդո:
– Ամենահմայիչ կինը:
– Անուկ Էմե:
– Ամենահարգարժան պատմական դեմքը:
– Միքայել Լորիս-Մելիքով:
– Ամենասիրելի քաղաքագետը:
– Մուսադեպ:
– Ձեր թերությունները:
– Ներողամտությունը:
– Ձեր արժանիքները:
– Մարդկանց հաղորդակցվելու մշտական ցանկությունը:
– Ամենամեծ հիասթափությունը:
– Համո Սահյանն ասում էր՝ հիացումներ չեմ ունենում, որ հիասթափություններ ունենամ: Ամենամեծ սիրո մեջ էլ, այդուհանդերձ, մեջս վերապահություն կա: Այնքան անկեղծ չեմ, որ մեծ հիասթափություններ ապրեմ:
– Ամենամեծ հաջողությունը:
– Արդեն անցյալի մեջ է, ցավալիորեն անավարտ, որ թողեցի լավ պայմաններում գրելու, գաղտնարաններից մինչև համայնապատկեր տեսնելու մեծ խոստումներով:
– Ամենամեծ ձախողումը:
– Դարձյալ դարակումս է, սխալ ռիթմով, սխալ պատմելաձևով է սկսված, բայց արածս ափսոսում եմ այրել ու փորձում եմ փրկել:
– Ձեր սիրած կերակուրը:
– Հաց ու պանիր:
– Ձեր սիրած խմիչքը:
– Հոնի մաքուր օղի:
– Ձեր սիրած ծխախոտը:
– Հոլանդական բարակ սիգար:
– Նորից ծնվելու հնարավորություն ունեք, ո՞ւր և ե՞րբ կընտրեք:
– Սկանդինավիա, բայց որ Հայաստան լիներ, դարասկզբին, Թումանյանից մի քիչ շուտ, Վարուժանին տարեկից, որ 1915-ին կամ վերջանայի, կամ...
– Ձեր սիրած եղանակը:
– Վաղ գարուն՝ մայիսի սկիզբը, մաքուր, լիքը աշունը:
– Ծո՞վ, թե՞ անտառ՝ ո՞րն եք նախընտրում:
– Ծովը, բայց հարազատ է անտառը: Ծովը որպես ազատություն, հզորություն: Ծովը հարստություն է, բնավորություն: Տես, որ ծովափնյա ազգերը արկածախնդիր են, համարձակ, հանդուգն, իսկ լեռներում փակված ժողովուրդը խեղճ է լինում:
– Ձեր հարցը Ձեզ:
– Այ Հրանտ, բոլոր կոնյակներդ խմել ես, բոլոր վայելքներդ ապրել ես, աշխարհից ի՞նչ ես ուզում:
– Ձեր պատասխանը Ձեզ:
– Ինձ:
– Ձեր հարցը ինձ:
– Ո՞վ ես դու:
– Ո՞վ գիտի:

Այսքանը եւ ոչ միայն:
Իսկ հետոն՝ հետո:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Երկիր Նաիրի», 2–8.06.1995 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

It's spring
It's spring
Play Online