Hovhannes Tumanyan
Ուլ (գրաբար)
Ի մէջ խորոյ անտառի էր այծ մի և էր նորա ուլ մի գեղեցիկ:
Այծն աւրն ողջոյն թողու զուլ ի տանն և յարաւտ երթայ. արածէ և յերեկոյի լի ստեամբք
ի տուն դառնայ, զդուռն բախէ, պապաչէ / մկկալ և կոչէ.
Սեա՜ւդ փոքրիկ,
Որդեա՜կ գեղեցիկ,
Զբաւսայ լեռնէ ի լեառն,
Կաթն արարի վասն քոյ,
Բա՛ց զդուռն՝ ի ներքս մտից,
Զանոյշ անոյշ ստինս իմ տաց քեզ.
Սեա՜ւդ փոքրիկ,
Որդեա՜կ գեղեցիկ:
Ուլն նոյնհետայն ի վեր թռչի և զդուռն բանայ: Մայրն զստինսիւր տայ նմա և վերստին ի յարաւտ երթայ:
Զայս ամենայն գայլ մի ի ծածուկ տեսանէ և ի միում երեկոյի յառաջ քան զայծն գայ, զդուռն զարկանէ և թանձու ձայնիւ իւրով կոչէ.
Սեա՜ւդ փոքրիկ,
Որդեա՜կ գեղեցիկ,
Զբաւսայ լեռնէ ի լեառն,
Կաթն արարի վասն քոյ,
Բա՛ց զդուռն՝ ի ներքս մտից,
Զանոյշ անոյշ ստինս իմ տաց քեզ.
Սեա՜ւդ փոքրիկ,
Որդեա՜կ գեղեցիկ:
Ուլն լսէ, լսէ, պատասխանի տայ և ասէ. այդ ո՞վ իցես. զքեզ ոչ ճանաչեմ: Մայր իմ այդպէս ոչ կոչէ: Ձայն նորա քաղցր է յոյժ և բարակ: Քոյդ՝ սաստիկ, անճոռնի: Զդուռն ոչ բացից… Ե՛րթ… Չկամիմ զքեզ…: և գայլն ի բաց գնացեալ հեռանայ:
Սեա՜ւդ փոքրիկ,
Որդեա՜կ գեղեցիկ,
Զբաւսայ լեռնէ ի լեառն,
Կաթն արարի վասն քոյ,
Բա՛ց զդուռն՝ ի ներքս մտից,
Զանոյշ անոյշ ստինս իմ տաց քեզ.
Սեա՜ւդ փոքրիկ,
Որդեա՜կ գեղեցիկ:
Ուլն զդուռն բանայ, ուտէ ի ստենէ և ցմայրն պատմէ.
Զոր ինչ եղև գիտե՞սդ մայրիկ: Սակաւ ինչ յառաջ քան զքեզ եկն ոք, եզարկ զդուռն և կոչէր.
Սեա՜ւդ փոքրիկ,
Որդեա՜կ գեղեցիկ:
Ասէր. բա՛ցզդուռն, այղստուարձայնթանձր էր նմա: Երկուցեալ պակեայ սաստկապէս և զդուռնոչբացի: Ասացի՝ չկամիմ, ի բա՛ց կաց աստի…
Աղէ՜ ա՜ւն, սեաւդ իմ անոյշ, աղէ՜ ա՜ւն. որչա՜փ բարի եղև, զի չբացեր, ասաց մայրն: Այն գայլն էր. եկն, զի զքեզ կերիցէ: Յորժամ մևսանգամ եկեսցէ՝ նմա մի՛ բացցես: Ասասջի՛ր. ե՛րթ ի բաց, ապա թե ոչ՝ մայր իմ զքեզ սրովք եղջերաւք իւրովք սատակեսցէ չարաչար:
Գրաբարի թարգմանությունը՝ Վարդուհի Բալոյանի