Hovhannes Tumanyan

Կույրերի կարծիքը

(Արևելքի առակներից)

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է, չէ, կոճղ չէ, օձ է, չէ, թոկ...
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

1909
Be the first who will comment on this
Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular

The girl with a Mandolin
The girl with a Mandolin
Play Online