Hovhannes Tumanyan

Հ. Ղ. Ալիշանի հիշատակին

Թեպետև վաղուց հասել էր աշուն,
Ցամքած տերևուկն ըսպասեր հովուն,
Թե երբ ՚ի լերաց ծոցում փըչե խոր,
Ձըգե անկըսկիծ ի մահուն սև ձոր,

Այլ ես շանթահար ապշիմ վըշտակոծ,
Թե ինպչե՜ս ընկավ Նահապետն հայոց,
Մահու սև թախիծն երկիրն հայրենյաց,
Հոգին ձգելով երկինս առ աստված։

Ու աշխարհն ամեն թեև անցուգնաց,

Ծեր Նահապետն այլ տի գնար հոգնած,
Բայց, ավա՜ղ, որ մեր լեռներն աննըման
Իրենց շայիրին չետուն գերեզման,
Ու օտար լեռներ, անծանոթ հովտին
Մընաց՝ հայրենյաց անձուկն իր սըրտին.

Ո՜հ, լերունք ծաղկած, ո՜հ, ջուրք ծիծաղկոտ,
Զանուշիկ հովերդ ՚ի յիս ածեք մոտ.
Հողմո՜ւնք անուշիկք, եկեք մոտ ՚ի յիս,
Երգս ու շունչս առեք, տարեք ՚ի Մասիս։

Շարժի՛ր, դե՛հ շարժիր, ավագըդ Մասիս,

Արձան պարծանաց հայոց աշխարհիս,
Ահա շունչ ետ քեզ Նահապետն հայոց,
Հուր ետ հողեղեն ու հոգին հուր-բոց.
Շնչե, հա՛, շնչե ծըխիկ ծիրանի,
Որ քո զավակաց հուր նըշան ըլնի...

Դուք այլ շարժեցեք, մանկըտիք Հայկա,
Ի եզըր հողուն կօրհնեն ձեզ ահա.
Պինդ կացեք, աստված ցողե ՚ի վերեն,
Ծըլիք ու ծաղկիք, քանց վարդն ՚ի թփին,
Մի՛ մոռանաք բընիկ աշխարհքն հայոց

Ու Նահապետին ասացեք հոգոց։

1901
Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto