Hovhannes Tumanyan
Երգչին
Ապա այն երգն ասա՛, երգիչ,
Որ հեծեծանք է միալար,
Այն սրտատանջ և մորմոքիչ
Երգը երգիր ինձ համար։
Սիրտս լիքն է լուռ վշտերով,
Շո՛ւտ, այն տխուր երգն հնչիր,
Եվ քո երգի նուրբ ձայներով
Արցունքներըս դուրս կանչիր։
Շատ թաքցրի սրտիս միջին
Զգայազուրկ մարդկանցից,
Այժմ ուզում եմ քո առաջին
Ողջ դատարկել իմ սրտից։
Դե շո՛ւտ արա, որ ինչպես թույն
Ինձ չըտանջեն հավիտյան,
Երգի՛ր, երգիչ, և նրանք իսկույն
Իմ աչքերում կերևան։
1890
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Serenade
Aramyants castle in Akhtala
Play Online