Hovhannes Hovhannisyan

Նոր գարուն

Քեզ ըսպասող չըմընաց,
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն,
Գովքդ ասող չըմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Սև-մութ պատեց աշխարհին,
Սար ու ձոր դառան արին,
Մեց վայ բերեց էս տարին
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Բյուլբյուլը գա՝ թող ձեն տա,
էյ ո՞վ պիտի քեզ խնդա,
էլ ո՞ր սիրտը կըթնդա
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Բյուլբյուլն եկավ՝ վարդ չունի,
Ծաղկոցը կա՝ վարդ չունի
Էլ ո՛վ ա որ դարդ չունի
Ո՞ւր ես գալի ա՛յ գարուն։

Դու ետ բերիր հավքերին,
Ո՞նց տեր ըլնեն բըներին
Սա՚դ տեղ չկա մեր երկրին
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Աշուղի բերանը փակ,
Սազ-քյամանչեն փակի տակ,
Սիրտն ա էրվում անկրակ
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Քես ըսպասող չըմընաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն.
Գովքըդ ասող չըմընաց
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

1897
Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

A fruitful autumn
A fruitful autumn
Play Online