Gevorg Emin

Տխուր պատմություն

Նա ինձ այնպես խո՛ր ու խե~նթ է սիրում,
Որ պատրաստ է-
Իմ մի՛ խոսքի սիրույն-
Զոհել իր կյա՛նքն ու տենչե՛րն անհամար.

Իսկ ես, չոքա~ծ քո ծնկների առաջ,
Իրա~ր եմ խառնում արցունք ու հառաչ,
Քո, թեկուզ մի… կե~ղծ ժպիտի համար…

Նրան, ում չէի սիրում

Ես քեզ երդում չե՛մ տալիս,- դու գիտե՛ս,
Քեզ չեմ կանչում ,- դու գիտես.

Սերն ըղձանքի~ց է ծնվում, տենչանքի~ց,
Դու ի՛նքդ ես ինձ հյուր գալիս,- դու գիտես.

Չէ՞ որ նվերն, - ինչքա~ն էլ թանկագին,-
Նվաճնա՛ծն է ցանկալի,- դու գիտես:

Դու ինձ չէի~ր ճանաչում,- ինչո՞ւ եկար,
Չէի~ սիրում ու կանչում,- ինչո՞ւ եկար,

Ա՛յն, ինչ երդմա~մբ են տալիս ու լացով,
Ինձ… խլե~լ ես աղաչում,- ինչո՞ւ եկար…

….Հիմա անցնում ես` օտա~ր մի անցորդ
Եվ կրկին չե՛ս ճանաչում,- ինչո՞ւ եկար:

Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Sea view
Sea view
Play Online