Gevorg Emin

Լորկայի երազը

Մի երազ տեսա ահավո~ր ու մո’ւթ,
Եվ ասում են, թե դա… իրական է.-
Մեկը մի ձեռքով կոկո~րդս էր սեղմում,
Մյուսով` փակած քիթ ու բերա’նըս.
Եվ երբ ես, մահվան վերջին օրհասում,
Խռխռում էի մի կերպ`
Նա շուռ էր գալիս
Եվ քմծիծքղո’վ բոլորին ասում.

-Դեռ պոետ է’լ է-
ՄԻ սրա’ն նայեք
Ու սրա ձայնի~ն-
Ներդաշնակության ո’չ մի զգացում,
Մեղեդայնությո~ւն
Եվ կամ քնքշությո~ւն,-

Ի~նչ հանգստություն,,,

ԼՈՐԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
ԴԱՀԻՃՆԵՐԻՆ

Հայրենիքը լոկ հողն ու ջուրը չէ,
Ոչ էլ, Իսպա’նիա, քո ճա’ռն ու Հի’մնը,
Հրաժարվո~ւմ եմ ես քեզ Մայր կոչել.
Թե դու բռնության հոմանուհի~ն ես…

Հրաժարվո~ւմ եմ Կայսրին մատուցել,
Ա’յն, ինչ Երկքի’նն ու Աստծունն է.-
Գերադասում եմ անդարձ մոռացվե’լ,
Քան լինել հանճա’ր, որ … ձեռնասո~ւն է…

Հրաժարվո~ւմ եմ նվե’ր ընդունել,-
Նենգ Դանայացու նվերն ամո’թ է.
Հրաժարվո~ւմ եմ ուժի դեմ լռե’լ.-
Թե դուք` Ֆռա’նկո,
Ես` Դոն Կիխո~տն եմ:


Հրաժարվո~ւմ եմ Ձեզ հետ լուրջ վիճե’լ,
Թե Ձեր կռվանքը քենն ու նախա;նձն է.
Հրաժարվո~ւմ եմ ոհմակով շրջե’լ,-
Ես գայլ չե~մ ծնվել,
Մարդը` միշտ ա~նձ է:

Հրաժարվո~ւմ եմ գրե’լ ու խոսել`
Բառից քամե~լ են ճշմարտությունը.
Հրաժարվո~ւմ եմ Ձեր խոսքը լսել`
Ձեզ լսե’լն անգամ… մեղսակցությո~ւն է:

Հրաժարվո~ւմ եմ Ձեր դեմ մարտնչե’լ,-
ՄԻ զե’նք կա միայն`
Այն էլ կեղտո~տ է.
Հրաժարվո~ւմ եմ մինչև իսկ.. շնչել`
Թունավորվա~ծ է մեր շնչած օդը…

Հրաժարվո~ւմ եմ ա’յն ժամանակից,
Որ թացը չորից անզո~ր է զատել,
Հրաժարվո~ւմ եմ իմ միա’կ կյանքից,
ԹԵ… ապրելո~ւ են ինձ դատապարտել…

Օ~, բռնակալնե’ր, ինչքա~ն եք սիրում
Դուք բաստեղծին, երբ նա… աճյո~ւն է…
Ես վերջակե’տ եմ այս կյանքին դնում,
Որ չտեսնե~մ իմ փառքի… աճո`ւրդը:

Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Pears, peaches and pitcher
Pears, peaches and pitcher
Play Online