Avetik Isahakyan
Վարդի շրթունքըդ, աղջի՛կ աչագեղ
Վարդի շրթունքըդ, աղջի՛կ աչագեղ,
Համբույրի համար հասել է ահա.
Օ, մի՛ արձակիր մազերըդ շքեղ
Հոգնած, ջարդված իմ կըրծքի վրա:
Գարունը վաղուց գնաց իմ սրտեն,
Եվ սիրտըս հիմա` ծանըր, վըշտահար, -
Վարդի շրթունքըդ հասել է արդեն
Հնչուն համբույրի, բայց ոչ ինձ համար…
1904
Նոր Նախիջևան
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Alexander Spendiaryan
Yerevan etudes
Children by the Sea
Play Online