Avetik Isahakyan

Տաիներ հետո դարձա հայրենիք.

Տաիներ հետո դարձա հայրենիք.
Աշուն էր անդորր` դեղին դաշտերում:
Սարերի գլխին նոր ձյուն էր իջել.
Արագիլները ճահիճների շուրջ
Հավաքվել էին չըվելու համար:
Գնում եմ մենակ մեր գյուղը խղճուկ.
Ահա մեր դռան բարդիները հին,
Լուռ օրորելով կատարները մերկ,
Հեռվից քայլ առ քայլ մոտենում են ինձ:
Մեր տունը, ավա˜ղ, ավեր է հիմա,
Ավեր-ավերակ ջրաղացը մեր,
Մի վայրկյանի մեջ տարերքը դաժան
Զարկել չի թողել քար-քարի վրա:

Նստում եմ տխուր մեր ավեր դռան
Այն սալաքարին, ուր նստում էին
Հայրըս ու մայրըս, մեղմ երեկոյին:
Նստել եմ մենակ, ես հիմա արդեն,
Մենակ եմ, - չկան սիրելիներս,
Եղբայրներ, քույրեր – բոլորը չըկան:
Նայում եմ մեր տան լուռ բեկորներին –
Անցել է անդարձ, ամեն ինչ անցել,
Եվ ես էլ հիմա – ծեր եմ արդեն ես:

1926
Ղազարապատ

Be the first who will comment on this
Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

Men in an Outrigger Canoe Headed for Shore
Men in an Outrigger Canoe Headed for Shore
Play Online