Avetik Isahakyan

Սուրբ հայրենիքս երգել կուզեի

Սուրբ հայրենիքս երգել կուզեի
Իմ երգերի մեջ հոգեբուխ, հնչուն.
Երկնի հետ խոսող լեռներն վիթխարի.
Եվ թռիչքն արծվի այն վե՛հ բարձունքոմ:

Մայր-ժողովուրդս երգել կուզեի.
Հորձուտ Արաքսը չքնաղ ափերով,
Հրեղեն նժույգն երգել կուզեի
Մասսա լանջերում սրարշավ տալով:

Հայ կտրիճներին երգել կուզեի
Եվ կռվի կոչը` հպարտ ու վայրի,
Սուրբ ազատության տոնը հաղթական.
Եվ վառ ապագան իմ հայրենիքի…

Բայց կոպիտ ձեռներ
Փշրեցին սրտիս քնարը` բեկ-բեկ.
Բայց կոպիտ ձեռներ

Կտրեցին նրա լարերը` մեկ-մեկ…

1902

Be the first who will comment on this
Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

Morning in Sevan
Morning in Sevan
Play Online