Avetik Isahakyan

Ռոմանոս Մելիքյանին, 1927թ․, փետրվար, Երևան

Սիրելի Ռոմանոս.
Մորաքույրիս թոռի մասին է խնդիրս – Հեղինե Մազմանյան, ով սովորում է քեզ մոտ:
Նրանս տնտեսական վիճակը տխուր է. հայրներ մեռավ, և ամբողջ ընտանիքը մեծ քույրն է պահում, որ ծառայում է այստեղ, հիվանդանոցում:
Ռոճիկը հազիվ է բավարարում իրենց, էլ ու՞ր մնաց հոգալ ուսման ծախսերը: Ուստի սրանով շատ խնդրում եմ քեզ – անես կարելին. Առանց վարձատրության սովորի մոտդ, և մանավանդ որ ընդունակ աղջիկ է:
Եթե գիտենայի, որ միջոցներ ունին, բնականաբար քեզ չէի դիմի:
Ամիսներ է այստեղ եմ, և դեռ հնարավորություն չունեցա Թիֆլիզ գալու: Սակայն մտադիր եմ մի ամսից հետո գալ Թիֆլիզ մի քանի ժամանակով:
Այստեղ ես ինձ տակավին լավ եմ զգում:
Ջերմ բարևներ և հարգանքներս սիրելի տիկնոջդ:

Համբույրներով,
Քո` Ավետիք Իսահակյան

Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Landscape
Landscape
Play Online