Avetik Isahakyan

Քո կարոտած հայրենիքի

Քո կարոտած հայրենիքի
Սոսենու պես` սլացիկ.
Մազեր ունիս ոսկի հասկի,
Ու աչերդ մեղեսիկ:

Դու կըսիրես մարգարիտներ,
Եվ ադամանդը կատես.
Պարանոցիդ ինչ է վայել,
Թեև մանուկ, լավ գիտես…

Երբ շրթունքով երազաբույր
Մեղմ կհպվիս շրթունքիս,
Ա˜խ, ասես թե` մի կոշտ ու կուռ
Ձեռքդ կդիպչի բաց վերքիս:

Ու մի թախիծ խոժոռադեմ
Ինձ կպատե սև ու մութ. –
Ես հոգնած եմ, ես հիվանդ եմ,
Դու` ոսկեղեն մի արտույտ…

1917
Ժընև

Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne