Avetik Isahakyan

Քնքո՛ւշ հովիկ, իմ նազելուց

Քնքո՛ւշ հովիկ, իմ նազելուց
Քաղցր բուրմունք հետըդ բե՛ր,
Վիշտս ու ցավըս շո՛ւտ փարատի՛ր,
Սիրո բարև հետըդ բեր:
- Շո՛ւտ, մատռվակ, ոսկի թասով,
Վարդի գույնով գինի բեր:

Անուշ խոսքեր սիրուս սրտի
Պարտեզներից քաղի՛ր, բե՛ր.
Ջերմ համբույրի, ծով-կարոտի
Ծաղիկ-ծաղկունք հետըդ բե՛ր:
- Շո՛ւտ, մատռվակ, ոսկի թասով,
Նռան փայլով գինի՛ բեր…

1893

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Fresh lavash
Fresh lavash
Play Online