Avetik Isahakyan
Օխտը սարով հեռո˜ւ քեզնից
Օխտը սարով հեռո˜ւ քեզնից,
Քու շըվաքով ապրում եմ, յա՛ր.
Օխտը տարով բաժան քեզնից,
Քու կարոտով էրվում եմ, յա՛ր.
Դարդիս դարման, յարիս մահլամ,
Կյանք ու արև յարըս ո՞ւր է:
Գիշեր-ցերեկ զրկված քընից`
Ծով է կըտրում աչքըս ճամփին,
Բալի ղարիբ մի ճամփորդից
Կարոտ յարիս խաբարն առնիմ.
Դարդիս դարման, յարիս մահլամ,
Թագ ու պսակ յարըս ո՞ւր է:
Օխտը տարի ծում ու պասով,
Օր ու արև սևցուցի, յար.
Բալի Մըշու Սուլթան զորքով`
Իմ մուրազս տար ինձի, յար:
Դարդիս դարման, յարիս մահլամ,
Թև ու թիկունք յարըս ո՞ւր է…
1892
Ապարան
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Come
Childhood. Boys
Play Online