Avetik Isahakyan

Մաքսիմ Ռիլսկուն, 1931թ․, օգոստոսի 2, Կիսլովոդսկ

Իմ թանկագի՛ն Մաքսիմ Ֆադեևիչ.
Մեծ ուրախությամբ ստացա ձեր խմբագրությամբ լույս տեսած իմ բանաստեղծությունների հատընտիր ժողովածուն: Ես շատ երջանիկ եմ, որ Դուք այդքան ջանք ու եռանդ եք ներդրել, որպեսզի ուկրաինացի ընթերցողին ծանոթացնեք իմ պոեզիային:
Ներեցեք ինձ, որ այսքան ուշացումով եմ պատասխանում. մեկ ամսից ավելի հիվանդ էի: Բայց այդ, ես շատ էի ուզում, որ ինձ կարդային ժողովածուն /իսկ դրա համար անհրաժեշտ էր գտնել մեկին, որը տիրապետեր ուկրաիներեն լեզվին/ և օգնեին ինձ Ձեզ նամակ գրելու Ձեր մայրենի լեզվով: Եվ այժմ ես համոզվեցի, որ Դուք, Ձեր և իմ ընկերների բանաստեղծությունները թարգմանել եք ճիշտ, լավ, կարողացել եք իմ խոհերն ու զգացմունքները, այն բոլորը, ինչ թանկ ու հարազատ է իմ սրտին, հաղորդել գեղեցիկ, նուրբ ու հարուստ լեզվով, անմոռաց, սրտալի երգերի լեզվով, որոնք ես սիրում եմ երկար տարիներ ի վեր:
Մեծ երջանկություն է ինձ համա, որ ուկրաինացի հերոսական և բանաստեղծական ժողովուրդը կկարդա իմ բանաստեղծությունները և, ուզում եմ հուսալ, որ կսիրի դրանք: Իմ անկեղծ շնորհակալությունը Ձեզ, թանկագին Մաքսիմ Ֆադեևիչ, շնորհակալություն թանկագին Պավել Գրիգորևիչին, ինչպես նաև Վ. Սոսյուրային, Լ. Պերվոմայսկուն, Օ. Նովիցկուն և բոլոր նրանց, ովքեր թարգմանել են իմ բանաստեղծությունները:
Ջերմորեն, ամբողջ սրտով ողջունում եմ Ձեզ, ցանկանում եմ երկար կյանք, առողջություն և ուժ, նոր հաջողություններ աշխատանքում:

Ձեր` Ա. Իսահակյան

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Aramyants castle in Akhtala
Aramyants castle in Akhtala
Play Online