Avetik Isahakyan
Եղբայրության կամ թե սիրո
Եղբայրության կամ թե սիրո
Խոսքը ես ձեզ չեմ ավետում, -
Պատգամները չարի, բարվո
Ձեր ոտների տակն եմ նետում:
Կյանքն է պայքա՛ր` գոռ ու դաժա՛ն,
Ճզմի՛ր մարդուն և թռի՛ր վե՛ր.
Իրավունքը ուժն է միայն,
Վա˜յ հաղթվածին, հազա՛ր վայեր:
Տեր կամ ըստրուկ պիտի լինիս, -
Ճշմարտություն չըկա ուրիշ:
Չես սպանի, քեզ կսպանեն,
Դու սպանի՛ր, քեզ չսպանեն:
Լուծ կամ լծկան պիտի լինիս, -
Ճշմարտություն չըկա ուրիշ:
Անիծվիս, մա՛րդ, որ հույսդ է մարդ.
Բախտըդ կռվով կռի՛ր ինքըդ:
Մո՛ւրճ կամ զնդա՛ն պիտի լինիս.-
Ճշմարտություն չըկա ուրիշ:
1905
Ալեքսանդրապոլ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Elegy
Untitled
Play Online