Avetik Isahakyan
Ամեն գարունքին
Ամեն գարունքին`
Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին.
Մանուկ ականջիս բարձըր կըկանչեր, -
‹‹Դուրս արի խաղանք, ծաղիկ եմ բերել››:
Ամեն գարունքին`
Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին.
Պատանի սրտիս բարձըր կըկանչեր, -
‹‹Դուրս արի` թռչինք, երազ եմ բերել››:
Ամեն գարունքին`
Արագիլն ուրախ կիջներ մեր ծառին.
Ու նորեն կերթա, ու նորեն կուգա,
Բայց, ա˜խ, ինձ համար էլ երազ չկա…
1911
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Elen Yolchyan
New sky for Moon
Lavande, 2023
Play Online