Avetik Isahakyan
Աղբյուրի մեջ մի մարալ
Աղբյուրի մեջ մի մարալ
Շուքն է տեսել եղնիկին –
Ու ման կուգա միալար
Մուրիկ – մուրիկ եղնիկին:
Այն եղնիկն էլ երազին
Մարալի ձայնն է լսել.-
Ու ման կուգա մարալին
Մուրիկ – մուրիկ զօր – գիշեր…
1899
Հառիճ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Aria and Toccata for violin and piano

To the source
Play Online