Anna Sargsyan

Տե՜ր իմ, թող քո կամքը լինի...

Ձյունաճերմակ հոգի ունես.
այն ցոլցլաց հայացքիդ մեջ,
Այնպե՜ս հստակ, շոշափելի,
որ ցանկացա գգվել նրան ողջ էությամբ։
Յուրօրինակ հանդարտություն կա քո կյանքի
փոթորկալից անհարթության երակներում, մի ջերմարան...
Նշան արի քո սրտի մեջ, ու...այդ պահից
աղոթարանն իմ` մերկ հոգու առա ձեռքս.
դա սփոփանքի մի տեսակ է, մի զարմացիր...
Աղոթքներս նույն սկիզբն ունեն. <<ՏԵՐ ԻՄ ,թող քո կամոք լինի`
իմ սրտի կամքն ու իմ սերը...>>...
Նույնիսկ վերջն է , դե, անփոփոխ, ահա. <<ՏԵՐ ԻՄ, գիտեմ, որ քեզ ու
քո փառքին չվստահել չի կարելի.
դա է սերը...>>։
Սպունգի պես, քեզնից ելնող ողջ ապրումներն ու <<ժեստերրը>>
և մինչև իսկ զավեշտները ներարկել եմ ուղեղիս մեջ.
պարզվեց, ահա, սփոփանքի երկրորդ ձևը...
Ամենազոր ոգեշնչման ծնունդ դարձար,
երախտապարտ հոգիս ցնցվեց ու զարմացավ.
- Որտեղի՞ց ինձ այս պարգևը ...
Ռեբուսի պես դու փարվեցիր իմ աշխարհին,
պարուրեցիր հոծ լիությամբ, բայց...
թողեցիր վերլուծելու ամենաբա՜րդ ու սքանչելի՜
միա՛կ ձևը.
այն է` ՍԵՐԸ...

Դիլիջան

Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Romance
Aram Khachatryan

Masquerade - Romance

A minute of happiness
A minute of happiness
Play Online