Anna Sargsyan

Փրկագին

Մեր հոգում, ահա, տաճարն է փլվում,
Այն, որի հոգսը վստահել էին մեզ,
Ու սթափվելուն քչերն են տրվում,
Կապող շղթան է նույնիսկ արձակվել։

Մնացել են լոկ սկիզբ ու վերջն ունայն,
Մոլագար միտքն է խիստ սանձարձակվել,
Շնչում է արճիճ, արտաշնչում՝ քար,
Աղավնու վրա օձ է հարձակվել։

Մի դատիր, քանզի կյանքն ամեն պահին
Իր մամռակալած բռունցքն է բացում,
Ու հայելու արտացոլման մեջ
Տեսնում ես նրան, ում դու էիր ծաղրում...
Իբրև հաղթանակ՝ դևը հրճվելով
Կշշնջա քեզ, թե՝ ներում չկա,
Բայց հանկարծ ինքն էլ՝ շվար, երկնչած,
Կխաչակնքվի ու կգլորվի ցած։
Մի երդվիր, ու սին խոստումներ մի տուր,
Կյանքը քամի է, այլ ոչ զվարճանք,
Նա չի խնայում, տալիս է տանուլ
Այն, ինչ թվում է հավերժ ու անանց։
Նույնիսկ հրեշտակն իր լույս բարձունքից
Փորձ կանի դևին ներում շնորհել,
Իսկ անմեղ հոգուն՝ թողած մութ շեմին,
Կասի՝ ուժեղ ես, ճիգ արա կանգնել։
Ու կհեռանա՝ ետ չնայելով,
Ու կանհետանա մոխիրների մեջ,
Այն հրեղեն բոց-կրակների,
Որ անհավատներն էին դրախտում թողել։

1.11.2025թ.
Դիլիջան

Be the first who will comment on this
Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Our Lady Cathedral of Ani, 1900
Our Lady Cathedral of Ani, 1900
Play Online