Anna Sargsyan

Գիշերը, լուսինն ու ես

Լուսինն այսօր խենթ սիրահարի նման,
դարան մտել ամպերի մեջ ծխագույն,
մեկ աչքով է անում, մեկ էլ` օ՜,զարմանք,
պար է բռնում երկնքի հետ ու ճախրում։
Սրտիս թախիծն իր հետ առնում տիեզերք,
Հպարտությամբ շորոր գալիս, թե` տեսե՛ք,
միակ գույնն եմ ես գիշերվա, լույսն անծիր,
դու՛ էլ մթին լուսարձակող շող դարձիր։
Տարերքի մեջ, ե՛ս էլ, հառած իր թեւին,
տխրությունս անցյալ շեմին թողնելով,
աստղափոշու հետքը բռնած` բերկրալի, կամարակոնք
լուսնին եմ հյուրընկալվում։
Երկրում թողած ցավ ու տրտունջ, սին հույզեր,
բախտս` երկինք, դեպի Տեր է համբառնում,
մենությունս չքանում է
ու հոգիս
լույսին, սիրուն, եթերներին է փարվում։
24.05.2024
Դիլիջան

Be the first who will comment on this
Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac