Anna Babujyan
Խիղճ, դու չմեռնես
Կյանքի այս խառնակ հարապտույտում
Հաղթում է միայն ծեր ժամանակը,
Ու ինքը խիղճը, որ ինչքան խաչվում
Հոգու մեջ կրկին է հարություն առնում։
Հաղթում է միայն խիղճն այն ամբասիր
( Խիղճը խեղճություն համարող լսի'ր)
Հաղթում է խիղճը, ով որբի լացից կծկվել գիտի
Ով կույրի աչքի արցունքը սրբել ու լացել գիտի։
Խիղճը, որ խղճալ, կարեկցել գիտի
Խիղճը, որ երբեք մեռնել չգիտի ,
Ինչքան էլ խաչեն, հարություն կառնի
Որքան քարկոծեն, նորեն կկոփվի։
Թե խիղճդ ծախես, էլ ի՞նչ հաղթանակ
Մարդն առանց խղճի գազան է, ստահակ,
Բարությամբ սնի'ր քո խիղճն ու հոգին
Ժպիտ պարգևիր քեզ ճանաչողին։
Կյանքն ի՞նչ է, մի թել, որ բարակում է
Հելյունը դարձիր այս ժանտ աշխարհի,
Քանդիր կծիկը խառնիճաղանջի
Գործիր մի աշխարհ , որտեղ հոգի կա, ուր
ԽԻՂՃՆ Է ԱՊՐՈՒՄ։
14.05.2024
ԱԽՈՒՐՅԱՆ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Kars

Where are you going, 2023
Play Online