Anna Babujyan
Սասնո Դավիթ ժամն է եկել, Մելիքները ծնկի պիտ գան
Ձենով Օհան ձայն տուր խորքից
Էնպես գոռա, որ քո ձայնից ,
Տեղից թռնի սիրտն աշխարհի
Տեղն իմանա մեռած խղճի։
Սասնո Դավթին, ձայն տու'ր, թո'ղ գա
Մեր փրկության դուռը բանա,
Թո'ղ մին զարկի թուր կեծակին
Գետնին զարնի մելիքներին։
Ձենով Օհան ձայնդ հասցրու Ագռավաքար
Ասա դուրս գա Մհերն արդար,
Ասա գարին քանց մասուր է դարձել վաղուց
Ցորենն ընկույզ, ոգին հայի անպարտ առյուծ։
Բացի'ր գոց դուռը փակված հույսի
Հանուն քո ծուռ սերունդների ,
Շեփորականչ թո'ղ դղրդա հաղթանակի
Հանուն խղճի ու արդարի վերադարձի։
1.02.2025
ԱԽՈՒՐՅԱՆ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Komitas
Al Ailughs

There will be a rematch․ 7
Play Online