Anna Babujyan
Մանկության հետքերով
Կորովաբիբ մորս աչքերն ինձ ժպտացին
Սիրազեղուն մանկութ հուշեր արթնացրին,
Մայրանուշ հուշն իմ աչքերի քունը առել,
շԻմ մանկության բարի տնակն էր այցելել։
Մտաբերիկ խենթ հուշերիս հորիզոնից
Թախծադալուկ, զույգ աչքեր ինձ գուրգուրեցին,
Խորաթափանց այդ աչքերում ես մանկացա
Նրանց վճիտ խորության մեջ էլ մեծացա։
Անցալամույն մի կարոտախտ սիրտս պատեց
Անհագ սիրտս կարոտներիս լուռ փաթաթվեց,
Մի պատառիկ հուշիս լավաշից պոկեցի
Սիրով թխած հացը խղճով վայելեցի։
Եվ մանկացա՜, ու տնակս խինդով լցվեց
Իմ քույր, եղբոր ծիծաղից սիրտս ճմլվեց,
Մորս աչքերով մանկություն ներխուժեցի
Խենթ օրերիս անուշ համը վայելեցի։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Lilac

My childhood bus.
Play Online