Alexander Tsaturyan

Թշվառին

Ո՞վ ես դու, եղբա՛յր, քեզ չեմ ճանաչում,
Բայց քո սրտամաշ լացը տեսնելիս,
Ե՛վ ես վշտացած արցունք եմ թափում.
Հուզվում է սիրտս, տանջվում է հոգիս։

Մի՛շտ տխուր, տրտում, մի՛շտ լուռ, միայնակ
Դու չես մասնակցում կյանքի խնջույքին.
Չկա՜ն քեզ համար ո՛չ սեր, ո՛չ բերկրանք,
Լացն ու տանջանքն է միայն քո բաժին։

Թափառում ես դու խուլ փողոցներում,
Փախչում, ծածկվում ես մարդկանց հայացքից
Կարծես մարդկանցում էլ չես հավատում
Գտնել անկեղծ սիրտ վշտիդ կարեկից։

Կարծես քո աչքին բովանդակ աշխարհ
Սառցապատ ծով է անկարեկցության.
Եվ քո արցունքը աշխարհիս համար
Անսպառ աղբյուր վայրագ խնդության։

Օ՜, ո՛չ, հավատա՛, եղբա՛յր իմ թշվառ,
Դու հոգուս անկեղծ, խորին զգացման,
Հավատա, որ քո տանջանքի համար
Շա՜տերն են անկեղծ տանջվում ինձ նման…

Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Rural life
Rural life
Play Online