Alexander Tsaturyan

Մուսա

Այս սև կյանքի մաշուկ օրերն երգելով,
Քո ձայնին եմ հնազանդում, ո՛վ մուսա.
Կյանքը սիրել սըրտի խորո՜ւնկ վերքերով
Քո պատգամն էր՝ մանուկ օրից ես ուսա։

Դու ինձ արիր «Երգի՛չ, կյանքը չէ՛ երազ.
Կյանքը խա՜չ է տառապանքի, փորձության.
Այնտեղ կըռիվն անհավասա՜ր հանապազ.
Այնտեղ չա՛րն է դափնին տանում հաղթության...

Դու ինձ ասիր «Դուրս եկ կյանքի ասպարեզ,
Վերք ու ցավից դու երգ հյուսիր սըրտալի.
Թո՛ղ քո երգում, արշալույսի զանգի պես,
Արև-կյանքի հընչե՛ ավետն ըղձալի...

Դու ինձ ասիր «Վըշտի ծո՜վ է քո երկիր,
Եղբայր ունիս անմխիթա՜ր, անտերունչ,
Նա դարերով բախտահալա՜ծ, տարագի՜ր,
Արյան խա՜չ է կըրծքին կըրում անմռունչ...

«Թո՛ղ հույս հընչե, վիշտ մըրմընջե քո քընար.
Թո՛ղ նա խոսի քո հեգ ազգի սըրտի հետ.
Քանի քո շուրջ դեռ տիրում է ժանտ խավար,
Դու ա՛յլ կոչում չունիս կյանքում, հա՛յ պոետ...

Այս սև կյանքի մաշուկ օրերն երգելով.
Քո ձայնին եմ հնազանդում ո՛վ մուսա.
Կյանքը սիրել սըրտի խորո՜ւնկ վերքերով
Քո պատգամն էր՝ մանուկ օրից ես ուսա...

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Sunflower
Sunflower
Play Online