Alexander Tsaturyan
Մի՛ լար, բլբո՛ւլ
Մի՛ լար, բլբո՛ւլ, քեզ մի՛ տանջիր,
Որ փոթորիկն անիրավ
Վարդըդ սիրուն, վարդըդ կարմիր
Թփից պոկե՜ց ու տարա՜վ․․․
Կանցնեն օրեր․․․ Կըգա կրկին
Մի նո՛ր գարուն վարդաբեր․
Եվ մոռացած քո վիշտը հին,
Նորից կերգես վարդին սեր։
Բայց վա՜յ կյանքի այն խեղճ երգչին,
Որ վաղաժամ որբացած,
Յուր սիրելի, խոսուն վարդին
Ցուրտ հողին է նա հանձնած․․․
Երգչի համար գարուն չի՛ գա,
Ո՛չ նա նոր վարդ կըսիրե․
Նա պետք է լա, պետք է սըգա,
Մինչ հավիտյան կըլռե․․․
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Circular
Portrait of Shushanik Nadiryan
Play Online