Alexander Tsaturyan
Ժողով
Հավաքվել էինք բազմաթիվ հայեր
Մի շատ կարևոր մեծ գործի համար…
Ժողովում Կիրքը մեզ նախագահ էր,
Ուշունցը հռետոր, Ոխը քարտուղար…
Եվ ակնթարթում մենք իրար անցանք,
Տեղ տվինք նույն իսկ տուր ու դմփոցին.
Վերջն էլ ժողովը թողինք, հեռացանք.
Մազի՜ չափ մի շահ չըբերած գործին…
Միայն դուրս գալիս՝ դըռան մոտ անձայն
Տեսանք մի էակ՝ վիզը ծուռ կանգնած
Արդարությունն էր այդ հալածական.
Որին նախագահն ժողով չէր թողած…
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Gayane - Lullaby
Portrait of Rubik
Play Online